Վայոց ձորում կատարված ավազակային հարձակումների և խուլիգանության հանգամանքներով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լուրեր

23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
Բոլորը

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  չորս անձի մեղադրանք է առաջադրվել:

Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված հանցագործության դրվագներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչն ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր ընկերների՝ Լոռու մարզի՝ թվով երեք բնակիչների հետ՝ ծնված 1984, 1989 և 1987թթ.:

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, դիմակավորված, ալկոհոլ օգտագործած վիճակում, զինված գազային ատրճանակով, դանակով և սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նրանցից մեկի նախկին ընկերուհու ծնողների՝ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչների տուն, ծեծի են ենթարկել նրանց, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են կանխիկ  գումար և այլ իրեր ու դիմել փախուստի:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Վանաձոր քաղաքի՝ 35-ամյա բնակիչը, 2018թ. դեկտեմբերի 12-ին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքում բնակվող նույն ընկերներից երկուսի հետ՝  ծնված 1984 և 1989թթ., 2018թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված, ձեռքներին՝ բժշկական ձեռնոցներ, որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ  հարձակվել են Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակցի վրա, դանակը մոտեցնելով նրա պարանոցին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել իրենց տալ բենզալցակայանում վառելիքի վաճառքից գոյացած ողջ գումարը: Ստանալով բացասական պատասխան` երեքով աշխատակցի հագուստների գրպանները ստուգել, հայտնաբերել և հափշտակել են նրա մոտ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ: Այսպես՝ տղամարդը կնոջը տեսակցելու նպատակով 2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող վերջինիս բնակարան, սակայն կինը դուռը չի բացել և պահանջել է հեռանալ: Տեսնելով, որ կինը դուռը չի բացում՝ տղամարդը զայրացել և հարվածել է բնակարանի դռանը, այրել է դռան շեմը՝ կնոջը պատճառելով գույքային վնաս, շենքի շքամուտքում գոռգոռացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես կնոջը, այնպես էլ՝ աղմուկի ձայների վրա իրենց բնակարաններից դուրս եկած բնակիչներին, ինչպես նաև  գլխով հարվածել է նրանցից մեկի դեմքին, այնուհետև հրելով գլորել է աստիճաններով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,

1984 և 1989թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,

1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: