«Դուխով Հայաստան» էջի կալանավորված ադմինը ֆեյսբուքում կրկին գրառում է կատարել․ նրա խափանման միջոցը փոխվե՞լ է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի ադմին Արմեն Ավագի Աբ-ն, որը ֆեյսբուքում գրանցված է Արմեն Աբ անունով, երեկ երեկոյան իր անձնական էջում երկու գրառում է կատարել:

 

 

Հիշեցնենք, որ Արմեն Ավագի Աբ-ն ապրիլի 9-ին կալանավորվել էր «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» մեղադրանքով։

«Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյբուքյան էջում հրապարակումներ էին լինում այն մասին, որ իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել են Հայաստանի քաղաքացիներ, կամ իբր 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորը 3-ամյա երեխայի է սպանել։ Նա կոչ էր արել 2018-ի օգոստոսի 17-ին՝ կառավարության հարյուր օրվա ցույցին, գնալ զինված, առաջարկում էր անջատել գազի անվտանգության սարքերը և այլն։ Կալանավորվելուց հետո նա ֆեյսբուքում որեւէ գրառում չէր կատարել, վերջին գրառումը թվագրված է ապրիլի հինգին։

Factor.am-ը փորձեց պարզել՝ արդյոք փոխվել է Արմեն Ավագի խափանման միջոցը եւ որն է «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» էջից վերստին գրառումներով հանդես գալու պատճառը։ Այդ նպատակով նախ դիմեցինք հենց իրեն՝ Արմեն Ավագի Աբ-ին։

Ֆեյսբուքյան մեր հաղորդագրությունից հետո, սակայն, օգտատերը արգելափակեց իր հաշիվ մտնելու մեր հնարավորությունը: Աղմկահարույց կեղծ հաշվին կատարված գրառումների եւ այդ էջի ադիմինի խափանման միջոցի փոփոխության հետ կապված տեղեկություններ չփոխանցեցին նաեւ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Արդեն չորս ժամ է՝ ինչ Factor.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնին խնդրել է հստակեցնել՝ արդյո՞ք նշյալ անձնավորության խափանման միջոցը փոխվել է․ մեր պարբերական զանգերին ի պատասխան մի քանի անգամ խոստացան ճշտել և ասել, սակայն մինչ այս պահը այդպես էլ որեւէ տեղեկություն չեն տրամադրում։

Ուշագրավ է, սակայն, որ ԱԱԾ կատարած մեր զանգից հետո Արմեն Աբ-ի՝ նախորդ օրվա գրառումները հեռացվեցին էջից:

Համացանցում կեղծ տեղեկություններ տարածող ֆեյքերի խնդրով զբաղվելու հանձնարարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին տվել էր ապրիլի 4-ի կառավարության նիստի ժամանակ:

Արդեն ապրիլի 5-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի ադմին Արմեն Ավագի Աբ-ն:

«Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի երկքաղաքացի է: Ծնվել է 1979 թվականին:

Նարեկ Կիրակոսյան