ՀՔԾ-ն՝ BBC-ի հրապարակած աղմկահարույց հոդվածում նախաքննական նյութերին հղում անելու մասին

Լուրեր

13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
13.08.2026 | 09:34
ՊԵԿ-ի, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների նախագաhները և մի շարք մարզպետներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում
13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Երեկ հրապարակվեց BBC-ի ռուսական ծառայության «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հոդվածը։

Ըստ այդ հոդվածի՝ Մարտի 1-ին ցուցարարների ուղղությամբ կրակողներին ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), որը գործով որպես վկա է անցնում:

Նախաքննական նյութերում նաև խոսվում է գործարար պատգամավորների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք կարող էին ֆինանսավորել Երևան բերված արցախցի ուժայիններին:

Թե ինչպես են նախաքննական այս նյութերը հայտնվել BBC-ի ռուսական ծառայության տիրապետման տակ, Factor.am-ը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայությունից։

Ծառայության լրատվական բաժնից մեզ փոխանցեցին, որ BBC-֊ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն Հատուկ քննչական ծառայությունից չի տրամադրվել։

«Ավելին, դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ Մարտի 1֊ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ. ֊ին ՀՔԾ֊ից նրանց պատասխանել են, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»,-հայտնեցին ՀՔԾ լրատվականից։

Հիշեցնենք, որ բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը Մարտի 1-ի գործի քննության վերաբերյալ երեկվա հրապարակման մեջ պնդել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել:

Աղավնի Սուքիասյան