Օպերատորները կամք չեն ունեցել իջեցնել Արցախ-Հայաստան զանգերի արժեքը. Գարեգին Բաղրամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
15.05.2026 | 18:49
Համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ. եզակի դեպք է. Արամ Սարգսյանը` սոցհարցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 18:43
Քրեական հեղինակությունը հրահանգել է չքվեարկել ՔՊ-ի օգտին. ՔԿ
15.05.2026 | 18:30
362 մլն դրամ եկամուտ 1 տարում․ ինչ ունեցվածք է հայտարարագրել «Բոլորին դեմ եմ»-ի առաջին համարը
15.05.2026 | 18:30
Էրդողանն Ադրբեջանի «հավանությանն» է սպասում՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու համար․ Թոմաս դե Վաալ
15.05.2026 | 18:22
Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից
15.05.2026 | 18:15
«Թուրքական ռազմաբազա՞ Գյումրիի մոտ»․ կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Նա խոսքով՝ մինչ այս սակագնի էժանացում չի եղել, քանի որ Հայաստանում գործող երեք օպերատորները և Արցախում գործող մեկ օպերատորը կամք չեն ցուցաբերել:

Գարեգին Բաղրամյանն ասաց, որ 2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։ Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, այնուհետև՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում. գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ։

«Մենք բանակցել ենք Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության, Հայաստանի կապի օպերատորների հետ։ Արդյունքում՝ բացի այն, որ նվազելու են ռոումինգ ծառայության գները, այլև փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով նվազելու՝ յուրաքանչյուր տարի մեկ դրամով։ Վերջնական նպատակն է՝ հասնել այն փոխկապակցման գնին, որոնք կան մեր օպերատորների միջև։ Կդառնա միասնական գին»,- ասաց ՀԿԾՀ նախագահը։

Հստակեցնող հարցին՝ ռոումինգն ընդհանրապես վերանալո՞ւ է, Բաղրամյանը պատասխանեց. «Հասնելու ենք նրան, որ լինի վերջնական միասնական գին»։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանակցությունները շարունակվելու են, և հուշագրի ստորագրման ժամանակ հայտնի են լինելու այդ ամենին հասնելու ժամկետները։

Հիշեցնենք, որ բջջային կապի սակագներին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա գրել էր, որ 2020 թվականի հունվարի 1-ից՝

– Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,

– Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,

– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,

– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան