ԱԱԾ տնօրենի խորհրդականը կհրավիրվի դատարան. Միսկարյանի գրառումը դիտարկվում է ոտնձգություն ԱԱԾ-ի հեղինակության դեմ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Դանիել Իոաննիսյանի բողոքի քննությունը: Նիստին ներկա են մեղադրող Վարդգես Սարգսյանը, քննիչը և Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը: Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, որը մերժվել էր, և հիմա ընթանում է քրգործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը:

Ըստ ներկայացված բողոքի՝ ԱԱԾ-ում Գարեգին Միսկարյանի հետ կապված չարաշահել են վարչական ռեսուրսը, և ՀՔԾ-ն հրաժարվել է այդ առիթով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցել: Խոսքը Միսկարյանի այն գրառման մասին է, ըստ որի՝ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ Վանեցյանի հարցազրույցներից պարզ է եղել, որ նա տեղյակ է եղել քաղաքացուն ուղղված ծանուցման բովանդակությունից: Փաստաբանն ասաց՝ միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլևս չանի: Հակոբյանը պնդեց, որ քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել:

Քննիչն առարկեց բողոքաբերի բերած հիմնավորումների դեմ, ասաց՝ հաղորդում ներկայացրած անձինք խնդրել են իրավական գնահատականի արժանացնել Արթուր Վանեցյանի և նրա ներկայացուցչի գործողությունները. «Ես գրության հեղինակին` պարոն Ենգիբարյանին, որը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի խորհրդականը, հրավիրել եմ ՀՔԾ և բացատրություն ստացել գրառման վերաբերյալ ծանուցում ուղարկելու շուրջ: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ: Եթե սովորական քաղաքացին է վառելիքի ներկրմամբ զբաղվում, դա պարսավելի չէ, բայց երբ պետական պաշտոնյան է իրականացնում նման ձեռնարկատիրական գործունեություն, ապա օրենսդրորեն կան սահմանափակումներ»:

Քննիչի խոսքով՝ որևէ խախտում կամ հանցագործություն չկա այն բանում, որ կառույցի անունից է ծանուցում ստացել քաղաքացին և ոչ թե անձից: «Կառույցի բարի համբավն արատավորելը կանխելու համար է կատարվել»,- ասաց քննիչը:

Անդրադառնալով պնդումներին, որ ԱԱԾ տնօրենն անգամ բացատրություն չի տվել, քննիչն ասաց՝ դա եղել է իր որոշումը, քանի որ ԱԱԾ տնօրենի խորհրդականի պարզաբանումները բավարար են եղել և Արթուր Վանեցյանին ՀՔԾ հրավիրելու անհրաժեշտություն չի եղել: Նա նաև պնդեց, որ ԱԱԾ-ի ծանուցումը չի կարող վախի մթնոլորտ ստեղծել կամ քաղաքացուն ճնշելու փորձ դիտարկվել: Դատախազը միացավ քննիչի միջնորդությանը, ասաց՝ Միսկարյանի գրառումը ոտնձգություն է եղել ԱԱԾ-ի հեղինակության դեմ, և այստեղ հանցակազմ չկա:

Դատավոր Ֆարխոյանը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին ժամը 16.30-ին: Այդ օրը դատարան կհրավիրվի ԱԱԾ տնօրենի խորհրդականը:

Նշենք նաև, որ նույն հարցի վերաբերյալ Արթուր Սաքունցի բողոքն էլ մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Գագիկ Պողոսյանին:

Լիլիթ Շաբոյան