Կառավարությունը 560 մլն դրամ կհատկացնի աղետի գոտու 92 ընտանիքի

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Կառավարությունը 560 մլն դրամ է հատկացնում աղետի գոտու բնակարանային խնդիրները լուծելու համար:

Նշյալ գումարից 452 մլն-ը ուղղվում է Լոռու մարզպետարանին: 339 մլն 434 հազար դրամով մարզի գյուղական բնակավայրերում ավարտին կհասցվի 24 կիսակառույց բնակելի տան շինարարություն:
50 մլն 553 հազար դրամ կհատկացվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում տնամեձ հողամասերի վրա կառուցված, սակայն բնակելի տան շինարարական որոշ աշխատանքներ ավարտին հասցրած չլինելու պատճառով դեռևս պետական գրանցում չստացած թվով 31 բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման համար:

Եւս 21 մլն դրամ կտրվի Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած մեկ սենյակի շահառու ճանաչված 7 ընտանիքի բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման համար: Նույն նպատակով 36 մլն դրամ էլ կտրվի Սպիտակ քաղաքի 8 ընտանիքի: 5 մլն 280 հազար դրամ կհատկացվի Սպիտակի մեկ ընտանիքի ԲԳՎ-ով՝ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տուն գնելու համար:

Շիրակի մարզի Ախուրյան, Գետք, Մարմաշեն, Քեթի եւ Հացիկ համայքների 14 ընտանիքի ԲԳՎ-ով բնակարան գնելու համար, ինչպես նաեւ Գետք համայնքում բնակվող Գրետա Հարությունի Բեգլարյանի ընտանիքին գյուղում կիսակառույց բնակարանի շինարարությունն ավարտելու համար կառավարությունը կտրամադրի 75 մլն 301 հազր դրամ:

32 մլն 431 հազար դրամով էլ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ, Գեղաձոր և Նորաշեն բնակավայրերի 6 ընտանիքի կկարողանան ԲԳՎ-ով բնակարաններ ձեռք բերել:

Նարեկ Կիրակոսյան