Ղրղզստանը բողոքի նոտա է հղել Բելառուսին՝ Բակիևի հետ Լուկաշենկոյի հանդիպման պատճառով

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ղրղզստանում Բելառուսի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Իվանովը Ղրղզստանի ԱԳՆ է հրավիրվել: «Ռեգնում»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները բելառուս դիվանագետին բողոքի նոտա են հանձնել՝ կապված Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրապարակային պաշտոնական շփումների հետ:

ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման հանդիպումների ընթացքում Ղրղզստանի պետական խորհրդանիշերն օգտագործելն անթույլատրելի է: Բացի այդ, ըստ հայտարարության, Բակիևի հետ հանդիպման ժամանակ Ղրղզստանի և Բելառուսի բարեկամության մասին հիշատակումը չի համապատասխանում համագործակցության սկզբունքներին:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 6-ին Մինսկի Անկախության պալատում ընդունել է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին՝ վերջինի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Նշենք, որ 2010 թվականից Բակիևը, ցույցերի արդյունքում իր իշխանության տապալումից հետո, ընտանիքի անդամների ու մի քանի թիմակիցների հետ Բելառուսում է բնակվում: Ղրղըզստանում Բակիևին հեռակա ցմահ ազատազրկման են դատապարտել՝ մեղադրելով բռնաճնշումներին մասնակցության համար, որոնց արդյունքում մի քանի տասնյակ մարդ է սպանվել:

Բիշքեկը բազմիցս դիմել է Մինսկին՝ Բակիևին արտահանձնելու պահանջով, սակայն մերժում է ստացել: