«Արցախի իշխանություններն ամեն ինչ արել են, որ Վերածննդի հրապարակը լիքը չլինի». Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

– Պարո՛ն Բաբաջանյան, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջ Դուք նկատել եք հեղափոխության ֆետիշացում: Ինչո՞վ է դա վտանգավոր:

– Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ՝ բոլորը համաձայն են, որ մենք ամեն ինչ պիտի անեինք, գոնե մինչև օգոստոսի 5-ը հեղափոխության տրանսֆորմացիա կամ հեղափոխության՝ դասական իմաստով արտահայտությունը չտեղափոխվի Ստեփանակերտ և առաջիկա ընտրությունները որևէ կերպ չտարբերվեն նախորդներից՝ իրենց ժողովրդավարական նշանակությամբ, միջազգային հանրությանը հերթական անգամ ցույց տան, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները որքան դրական ազդեցություն են գործել Արցախի վրա՝ նաև հաշվի առնելով այն համատեքստը, որ Արցախում կան բազմաթիվ շերտեր, տրամադրություններ՝ հակադրվելու այդ հեղափոխական օրակարգին և տրամադրություններին: Պետք է ասել, որ այնտեղ սպասումները բավական մեծ են, հայաստանյան փոփոխություններն Արցախ տեղափոխելու ակնկալիքներ կան քաղաքացիների մոտ: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումները, 2018 թվականի հեղափոխական օրակարգի անընդհատ հիշատակումն այնքան էլ տեղին չէր, որովհետև մարդկանց մոտ տպավորություն էր ստեղծվում, որ վարչապետը փորձում է հեղափոխությունը տեղափոխել Արցախ: Մինչդեռ շատ ավելի կարևոր ասելիք կար այնտեղ, ինչի մասին վարչապետը խոսեց: Եվ, ինչպես ես եմ հասկացել, «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը ինքնին ունի ներքին բովանդակություն, որ այն փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, Արցախն ամբողջությամբ վաստակել է իրավունքը, որպեսզի դրանք տեղ գտնեն նաև Արցախում: Եվ այդ իմաստով, կարծես, Հայաստանը՝ հեղափոխական իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը երաշխավորում են այդ փոփոխությունների անցնցում իրագործումն Արցախում:

– Հնարավո՞ր է այսպես հասկանալ, որ եթե, այնուամենայնիվ, անցնցում չլինի, այսինքն՝ Արցախում ինչ-որ կերպ կեղծվեն ընտրությունները, հեղափոխությունը կլինի անխուսափելի: Եվ դա է նաև փորձել հասկացնել Փաշինյանը:

– Անկեղծորեն պիտի ասեմ, որ, գուցե, կեղծիքով ձևավորված իշխանությունը որոշակի ժամանակահատված գործունեության լիազորություններ ունենա: Բայց դա երկար չի կարող տևել: Ես հեղափոխության ներուժ Արցախում չեմ տեսնում, բայց պիտի շատ ուզեի, որպեսզի կոնսենսուսների մասին հիշատակումից առաջ Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները, գոնե այդ օրվա հանրահավաքի վերաբերյալ, առնվազն օրակարգային հարցերը համաձայնեցվեին: Ինձ մոտ տպավորություն էր, որ Բակո Սահակյանն ընդհանրապես անտեղյակ է Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ այդ կարևոր, առանցքային բովանդակության, համահայկականության վերաբերյալ, Արցախն այդ համաձայնությունների կամ կոնսենսուսների առանցքում դնելու՝ Փաշինյանի նպատակադրումների մասին:

– Գուցե դա նրանից է, որ Բակո Սահակյանը գնացո՞ղ է:

– Կա նաև կոմունիկացիայի դժվարություն: Մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված այդ ամբողջ իրադարձությունները խզել են կամ դրանից հետո բավարար չափով չեն պահում կապը երկրների առաջնորդները:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ վստահում Բակո Սահակյանին:

– Ես կարծում եմ, որ կա ընդհանուր վերապահում: Բայց ես նաև ակնհայտորեն տեսա, որ, օրինակ, Արցախի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի հրապարակը լիքը չլինի: Եվ թեև վիզուալ առումով տեսախցիկները բազմամարդ տեսարաններ էին նկարահանում, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ եթե Արցախի իշխանությունները, Ազգային ժողովը, Կառավարությունը, նախագահականը անհրաժեշտ համարեին մոբիլիզացնել մարդկանց, ինչպես սովորաբար արվում է ցանկացած մասսայական միջոցառման ժամանակ… Այդպիսի մոբիլիզացիա չկար, հակառակը, նույնիսկ նախագահական նստավայրի պատուհաններից տեսնում էի, թե ինչպես են աշխատակիցները հետևում հանրահավաքին: Նրանց, ըստ էության, նույնիսկ թույլ չէին տվել գալ և հրապարակում ներկա լինել հանրահավաքին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան