Պաշտպանության փոխնախարարը պարզաբանում է, թե երբ պետք է խոսել տարածքներ հանձնելու մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանն ուղղված սփյուռքահայության կողմից արդեն հնչել են գործնական առաջարկներ: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Բարձր տեխնոլոգիաների լայն կիրառումը ռազմական արդյունաբերության ոլորտում մեծ դեր ունի, իսկ սփյուռքի մեր հայրենակիցները բավական ծանրակշիռ դերակատարություն ունեն ռազմական արդյունաբերության համար կիրառվող բարձր տեխնոլոգիական ուղղություններում, հետևաբար հնարավորություններն առավել քան բավարար են: Այստեղ անհրաժեշտ է սփյուռքի համար ապահովել ճիշտ ծրագրային մոտեցում, և դա միայն ֆինանսական ներդրումներ կամ բիզնես մոտեցումը չի, որ կարող է արդյունք տալ, այլ նաև մասնագիտական ներգրավվածությունը կարող է շատ օգտակար լինել»,- շարունակեց Զաքարյանը:

Պաշտպանության փոխնախարարն անդրադարձավ նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ԼՂ հարակից տարածքների վերադարձի մասին արած հայտարարությանը:

«Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- երեկ ասել էր Նալբանդյանը: 

Արտակ Զաքարյանը խնդրեց իրենից չակնկալել բանակցային գործընթացի նրբությունների վերաբերյալ մեկնաբանություն: «Քննարկման ողջ տրամաբանությունը միմիայն բանակցային փոխզիջումային  սկզբունքի շուրջ կարող է լինել, այլ պարագայում տարածքներ հանձնելու մասին խոսելն ուղղակի տեղին չէ: Բանակցային գործընթացի պարագայում խոսելն այլ հարց է»,- հակիրճ հավելեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան