Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ. վարչապետի խորհրդականը՝ «Պոբեդայի» շուրջ ստեղծված խնդրի մասին

Լուրեր

07.06.2026 | 12:35
ՌԴ հայկական գործարար խորհրդի փոխնախագահը ձերբակալվել է ընտրողներին ՀՀ անվճար տեղափոխելու խոստման գործով
07.06.2026 | 12:24
«Ասպարեզ»-ը Գյումրու ընտրատեղամասում քվեարկության գաղտնիության խախտում է արձանագրել
07.06.2026 | 12:18
Ժամը 11։00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 14,48%-ը․ ԿԸՀ
07.06.2026 | 12:14
Էնքան ասեց՝ խաղաղություն, վերջը Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ բերեց․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:08
Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 12:07
Չեն թողնում ID քարտովս քվեարկեմ. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 12:02
Կուտակում 6/23 ընտրատեղամասում. հանձնաժողովի նախագահն ասում է՝ ընտրողները նոր եկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:57
Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն. որոշում ենք այսօր մեր ապագան. Թաթոյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:50
Փաշինյանը՝ Կիրիենկոյի գրասենյակի կողմից ՀՀ ընտրություններին միջամտելու փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:38
Գագիկ Ծառուկյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:36
Սամվել Կարապետյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:24
Էհ, հանուն Հայաստանի Հանրապետության. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քվեարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության հետ կապված լուրերին:

«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել:
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչքները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառով, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ որևէ պաշտոնական ծանուցում «Պոբեդա» ավիաընկերությունից ձմեռային չվերթների չիրականացման մասին չի ստացել: