Թյուրընկալում է, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, և դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով. ԱՆ

Լուրեր

23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
Բոլորը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ թյուրընկալումներն ու իրականությունը։

«Թյուրընկալում. Կոնվենցիայի վավերացումը պարտադրվում է Եվրոպայի կողմից, դա արվում է ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:

Իրականություն. Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է ՀՀ կառավարության հանձնառությամբ, որը միտված է պաշտպանել կանանց բռնությունից և կանխարգելել, վերացնել կանանց նկատմամբ բռնությունն ու ընտանիքում բռնությունը, նպաստել կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանն ու խթանել կանանց և տղամարդկանց միջև հավասարությունը:

ՀՀ կողմից այս հանձնառությունն իր արտահայումն է ստացել կոնվենցիայի ստորագրմամբ, ինչը միջազգային իրավունքում հենց պետության կողմից հանձնառության ստանձնման արտահայտչաձևերից մեկն է՝ հատկապես, երբ հստակ է ստորագրման պահին, որ այդ կոնվենցիան ենթադրում է վավերացում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ եթե հայտարարվում է, որ երկիրը ստորագրել է կոնվենցիան՝ չվավերացնելու նպատակով, առնվազն շիտակության և անկեղծության խնդիր կա թե միջազգային հանրության և թե հայ հասարակության նկատմամբ։

Ավելին, կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ Սահմանադրությունից։ Կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը հանդիասնում է պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով։

Կոնվենցիայի վավերացման հարցը բազմիցս բարձրացվել է մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանությամբ զբաղվող կոնվենցիոն մարմինների՝ Հայասատանի վերաբերյալ զեկույցներում: Մասնավորապես, կարելի է հղում անել ԵԽ մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի 2018թ. և 2015թ., Համընդհանուր պարբերական դիտարկման 2015թ., Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ., Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեի 2016., ՄԱԿ-ի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և երեխաների պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցողի 2016թ., ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այլ զեկույցները:

Բացի այդ, պետք է հստակ գիտակցել, որ Եվրոպայի Խորհուրդը ոչ թե մեր երկրից դուրս գտնվող ինչ-որ օտար միավոր է, այլ հենց մեր պետության անդամակցությամբ միջազգային կազմակերպություն։ Այսինք ՀՀ-ը դրա գործունեության, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կոնվենցիաների ստեղծման և կատարման վերահսկման մեջ ունի հավասար դերակատարություն այլ եվրոպական երկրների հետ միասին», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ։