Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները

Լուրեր

10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
Բոլորը
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:
«Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:
Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:
Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիևը: Նա ևս ողջունել է ներկաներին, և արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին:
Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ երկինքը:
Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը»,-ասված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։