Եթե յուղոտված ջրերը հասնեն Արմաշ, կկանգնենք էկոլոգիական աղետի առաջ․ պատասխանատուներին պատժել է պետք․ կարծիքներ

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

Օգոստոսի 4-ին Արարատի մարզ կմեկնի կամավորների 30 հոգանոց խումբ՝ իրականացնելու համար արագիլների մաքրման գործընթաց։

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում և հարակից մի քանի գյուղերում արագիլները պասիվացել են, դժվարությամբ են թռչում, ինչի պատճառը գյուղի հարակից ջրերում առկա յուղային նյութն է, որը կպել է ջրում կեր փնտող արագիլների փետուրներին։

Factor.am-ի հետ զրույցում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խորհրդատու, «Armenian birdwatching association»-ի ղեկավար Կարեն Աղաբաբյանը նշեց, որ մոտ 30 կամավոր կիրակի օրը կմաքրեն 10-15 արագիլ։
Storks of Hovtashen and neighboring villages cannot fly because their feathers are covered with a thick layer of oil Ararat Province, Armenia

«Այդ աշխատանքներին, իհարկե, ներկա է լինելու Բնապահպանության նախարարության տեսչական մարմինը, քանի որ գործ ունենք վայրի թռչունների հետ։ Կենդանիները մաքրվելու են որոշ նյութերով․ ընդհանուր առմամբ՝ Հովտաշատում և հարակից գյուղերում խոսքը գնում է մոտ 300 կեղտոտված արագիլի մասին․ իհարկե այս 300-ի որոշ մասն արդեն կարողանում է դժվարությամբ թռչել։ Մենք հիմնականում մաքրելու ենք այն թռչուններին, որոնք շատ վատ են թռչում»,- ասաց Աղաբաբյանը։

Հարցին՝ արդյոք արդեն պարզ են տեսչական մարմնի կողմից ջրի նմուշառության արդյունքները, Աղաբաբյանը նշեց, որ արդյունքներն արդեն առկա են։ «Արդեն իսկ առկա են վարկածներ, այժմ այդ վարկածի ուղղությամբ աշխատանք է տարվում, վերջնական արդյունքների հիման վրա հարուցվելու է քրեական գործ։ Նշեմ, որ այսօր Արարատի մարզպետարանն արդեն կատարել է աղտոտված ջրանցքի մաքրման աշխատանքներ»,- ասաց Աղաբաբյանը։

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ տնօրեն, «Հասարակության ձայն» ՀԿ-ի փորձագետ Սիլվա Ադամյանն էլ մեզ հետ զրույցում խնդրի վերաբերյալ նշեց, որ քանի դեռ ջրերն աղտոտողները պատասխանատվության չեն ենթարկվել, հարցի լուծման մասին խոսելն անիմաստ է։ «Քանի որ Հովտաշենից բացի ևս 11 գյուղերում էլ ջրերն աղտոտված են, պետք է նախևառաջ գտնել աղտոտողին, որպեսզի դա անընդհատ չշարունակվի։ Սա էկոլոգիական աղետ է։ Եթե աղտոտողին չգտնեն, հարցին լուծում տալ հնարավոր չէ։ Իհարկե, տեսչական մարմնից տեղեկացնում են, որ ջրերում կա յուղային շերտ, բայց քանի դեռ սկզբնաղբյուրը հայտնաբերված չէ, եթե անգամ հայտնի է, որ ջրերում առկա է կենդանական ծագման յուղ, ապա այս վիճակը շարունակական է լինելու, իսկ եթե այս կենդանական յուղը հասնի Արմաշի ջրեր, մենք խայտառակ վիճակի առաջ ենք կանգնելու, որովհետև այնտեղ 150 տեսակի թռչուն կա»,- ասաց Ադամյանը։

Նշենք, որ Շրջական միջավայրի նախարարությունից հայտնում են, որ մեկնարկել են Հովտաշեն համայնքի հարակից ցամաքուրդի մաքրման աշխատանքները, որտեղ, ըստ դիտարկումների, հայտնաբերվել էին այն օրգանական յուղերի կուտակումները, ինչով պատվել էին մոտ 100 արագիլ։