Ոստիկանության ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան

Լուրեր

07.06.2026 | 11:20
50%-ից ավելի են խորհրդարան անցնելու մեր շանսերը. Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:14
Էլինա Ավանեսյանը պարտվել է կիսաեզրափակիչում
07.06.2026 | 11:07
Ֆրանսիայում ասում էին` ՌԴ-ից կապվել և ճնշում են գործադրել` գալ և կոնկրետ թեկնածուի օգտին քվեարկել. Զարեհ Սինանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 11:02
Արման Թաթոյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 11:00
Գուրգեն Սիմոնյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:58
Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ
07.06.2026 | 10:51
Ինչպես պետք է քվեարկել. ներկայացնում է 9/23 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:44
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի քվեարկությունը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:42
Գրիչ չի կարելի օգտագործել. եթե նշում եղավ, քվեաթերթիկն անվավեր կհամարվի. Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:38
Գիշերը ձերբակալված հանձնաժողովի քարտուղարն ու նախագահները Գյումրիի տեղամասերից են
07.06.2026 | 10:34
Քվեարկեցինք, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը. Գարեգին Բ կաթողիկոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 10:16
Գործարարը Չինաստանից Մոսկվայով վերադառնալուց հետո ծանուցագիր է ստացել վարժական հավաքների մասնակցելու վերաբերյալ
07.06.2026 | 10:12
Գարեգին Բ-ն քվեարկում է. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:03
Նիկոլ Փաշինյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 10:02
Քվեարկել եմ հանուն հզոր պետության, հանուն ամուր մշակույթի. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան Ոստիկանության այն ծառայողների իրավունքների երաշխավորման հարցով, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

«Հարցն այն է, որ գործող օրենսդրությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում վերջինս միաժամանակ զրկվում է աշխատավարձի վճարման, սեփական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու, ինչպես նաև այլ պաշտոնի նշանակվելու հնարավորություններից, բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք կատարելուց:

Ստեղծված իրավիճակում ոստիկանության ծառայողը, վերջնական դատական ակտով մեղավորությունը ապացուցված չլինելու պարագայում, իր և ընտանիքի առաջնահերթ կարիքների բավարարման խնդրի առջև է կանգնում:

Արդյունքում, խախտվում են նրա մի շարք իրավունքներ, մասնավորապես՝ աշխատանքի ազատ ընտրության, մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները, ինչպես նաև խտրականության արգելքի, անմեղության կանխավարկածի և համաչափության սահմանադրական սկզբունքները»,- ասված է հաղորդագրությունում: