Գեղարքունիքում կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները եռապատկվել են

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները:

 

«Ուսումնասիրությունը փաստում է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ: Այս ցուցանիշը եռակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (նախորդ տարում՝ 12), իսկ նախորդ ողջ տարվա ցուցանիշից պակաս է ընդամենը 4-ով:

 

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 7-ն արձանագրվել է կրթության, 20-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 4-ը՝ բնապահպանության, 1-ը առողջապահության, 3-ը սոցիալական ապահովության պետական ծառայության, 1-ը՝ տրանսպորտի և կապի, 1-ը՝ պետական գույքի կառավարման ոլորտներում:

 

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք տալու, ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով:

 

2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 12 քրեական գործերով 23 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 6 ղեկավար, համայնքային կազմակերպության 1 տնօրեն, դպրոցի 1 տնօրեն, վարկային կազմակերպության 1 կառավարիչ, անտառտնտեսության 1 տնօրեն և 11 այլ իրավասու պաշտոնատար անձինք, սոցիալական ապահովության ծառայության տարածքային 1 ղեկավար, և փոստային բաժանմունքի 1 աշխատակից: Ընդ որում, նշված անձանցից միայն 2-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

 

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 6 քրեական գործ, նույնքան անձի վերաբերյալ, և բոլոր գործերով կայացվել է մեղադրական դատավճիռ:

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված 8 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 45.2մլն ՀՀ դրամ: Հատկանշական է, որ նշված պատճառված վնասը Գեղարքունիքի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությմաբ գրեթե լամբողջությամբ վերականգնվել է՝ կազմելով 44.6 մլն ՀՀ դրամ:  վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Պետությանը պատճառված վնասի վերաբերյալ դատարանում գործեր չեն քննվել:

 

Պետական շահերի պաշտպանության ոլորտում քրեական գործի հարուցումը մերժված նյութերով Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից քաղաքացիական հայց է հարուցվել պետությանը պատճառված 1.2մլն ՀՀ դրամ վնասը բռնագանձելու վերաբերյալ, որի քննությունն ընթացքի մեջ է:

 

Բացի այդ, Գեղարքունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով հարուցվել են 2 քրեական գործեր, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 68.7մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 30 մլն դրամը: Գործուն միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: