Չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը. Չեխիայի դեսպանը՝ Դավիթ Տոնոյանին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն:

«Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Կոպեցկուն առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին համահունչ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն նաև պաշտպանության բնագավառում, այդ թվում նաև՝ ռազմատեխնիկական ոլորտում: Ընդգծվել է, որ այս տարվա ապրիլին Երևանում երկու պետությունների պաշտպանության նախարարների կողմից ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո առկա է մեծ ներուժ փոխգործակցության ոլորտներն ընդլայնելու համար:

Դեսպան Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պաշտպանության ոլորտում համագործակցության բարձր գանահատականի համար և վստահեցրել, որ չեխական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել համագործակցությունը՝ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: