Գագիկ Մկրտչյանին տեսանք լրիվ արյունոտ, ասաց՝ ոչ մեկի չի ճանաչել. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
31.07.2019 | 12:15«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է: Դատարանում այսօր հարցաքննվեց ՊՊԾ գնդի նախկին ծառայակից Վարդան Ղուկասյանը:
Նա դատարանում պատմեց, որ գնդի ներսում անկանոն կրակոցներ են հնչել, որից հետո նկատել են ոստիկան Գագիկ Մկրտչյանին. «Գագիկ Մկրտչյանին տեսանք լրիվ արյունոտ, տեղափոխում էի հիվանդանոց, ասաց, որ ոչ մեկին չի ճանաչել»:
Վկան դեպքից շատ մանրամասներ չէր հիշում, ասաց երեք տարի է անցել, շատ դետալներ չեն տպավորվել: Ասաց, որ ամբաստանյալներից ոչ ոքի չի տեսել գնդի ներսում:
Պատասխանելով Վարուժան Ավետիսյանի հարցին, թե ինչ տեսք ուներ վիրավոր Գագիկ Մկրտչյանը, վկան ասաց, որ կծկված էր, բայց մեքենայում իրենց հետ նորմալ խոսում էր:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան