Երկու անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 18-ամյա երիտասարդի

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

«2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, արյունահոսող, կրծքավանդակի և որովայնի խոռոչ թափանցող վերք՝ ստոծանու աջ գմբեթի և լյարդի աջ բլթի վնասումով» իրենց մոտ բուժօգնության է դիմել պատանի՝ ծնված 2004թ., իսկ րոպեներ անց նույն ԲԿ է տեղափոխվել նաև 2003թ. ծնված մեկ այլ դպրոցահասակ տղա՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների հատման վայրում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ պատանիներն ստացել են վերոնշյալ վնասվածքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը, առգրավվել են բժշկական կենտրոն ընդունվելու պահին տուժողների հագին առկա հագուստները՝ վնասված հատվածներով և արյան հետքերով, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են տուժողները և մի շարք վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ:

Բուժօգնության դիմած անձանց ստացած մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին: Վերջինս հայտնաբերվել և ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանությանը հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: