«Փաստաբանների գործողությունները քաղաքական են»․ «Իմքայլ»-ականը դատավորին աջակցող փաստաբանների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
Բոլորը

Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին անհանգստացնում է փաստաբանների մի խմբի արձագանքը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առիթով։ Ըստ պարոն Հովհաննիսյանի, այդ արձագանքն իրավաբանության հետ կապ չունի, ավելի շուտ քաղաքական տեքստ է։

«Եթե փաստաբանական հանրույթը համախմբվել է, որպեսզի իրավաբանական առումով պաշտպանի դատավոր Դավիթ Գրիգորյանին դրա տակ հիմք ունենալով այն, որ ոչ իրավաչափ են գործողությունները եւ կապում են Քոչարյանի գործի հետ, ես չեմ ընդունում, որ դրանք իրավաբանական են, քաղաքական են»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը կասկածներ ունի, որ 50-ից ավելի փաստաբանների այն խումբը, որը դատապարտում է դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը, ավելի շուտ քաղաքական ինչ-որ գործընթացների մեջ է ներքաշված եւ այլ հույսեր ունի․ «Ինքս իմ մեջ չեմ վերլուծել, թե ինչ հույսով են կանգնած, բայց հաստատ հույսեր կան»։

Պատգամավորը համաձայն չէ, որ Դավիթ Գրիգորյանն այս քրեական գործով վճարում է այն բանի համար, որ կալանքից ազատ է արձակել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Գործընթացը դատական համակարգի առողջացմանն է ուղղված։

«Եթե հիմա Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված, դա չի նշանակում, որ ուրիշ դատավորներ չեն լինելու»,-զգուշացնում է իշխանական պատգամավորը։

Արթուր Հովհաննիսյանը ընդունում է, որ նման քրեական գործերը կարող են կաշկանդել մյուս դատավորներին կոնկրետ գործերով որոշումներ կայացնելիս, սակայն Հայաստանում ընդհանրապես դատական համակարգի հանդեպ գոյություն ունի մի վերաբերմունք, որ այն անառողջ է․ «Դատական իշխանությունը իներցիոն կապ ունի գործադիր եւ օրենսդիր իշխանության հետ, բայց էդ կապը միակողմանի է, որովհետեւ գործադիր եւ օրենսդիր իշխանություններն այսօր իներցիայով չեն առաջնորդվում»։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ 50-ից ավելի փաստաբան իր աջակցությունն է հայտնել դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ նրանք փոքր թիվ են փաստաբանների հսկա բանակի մեջ։

«Գուցե 500 հոգի էլ դեմ է այդ նախաձեռնությանը, եւ որեւէ եզրահանգումներ անել, որ ընդհանուր փաստաբանական ոլորտի տրամադրություններն արտահայտել այս 50 կամ 80 հոգու նախաձեռնությամբ, կարծում եմ ճիշտ չէ»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը։

Նա չի շտապում փաստաբանների թիկունքում տեսնել նախկին իշխանություններին, նա այդպիսի տեղեկություններ չունի, բայց նկատում է, որ նախկիններն ընդհանրապես ակտիվացել են․ «Եթե, իհարկե, ակտիվ են եւ իրենց ակտիվությունը որոշել են, որ պետք է իրականացվի փաստաբանների միջոցով դատավարության ընթացքում, գործի քննության ընթացքում օրենքով սահմանված շրջանակներում միայն, իհարկե, սա նորմալ եմ համարում»։

Ի դեպ, Արմեն Խաչատրյանը նույնպես չի կարող ասել, թե որտեղ են մարտի 1-ի մեղավորներն ու մարդասպանները, որոնց տեղը երեկ ուզում էր իմանալ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Դեռ քննություն է ընթանում։

«Ինչքան դեպքերից ժամանակ է անցնում, այնքան քննելը դժվար է լինում եւ հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելն ավելի է դժվարանում»,-վստահեցնում է ոստիկանության նախկին աշխատակիցը։

Պարոն Խաչատրյանը հստակ գիտի միայն մեկ բան՝ մարտի 1-ն այս իշխանությունների օրոք տեղի չի ունեցել, մնացածի մեղավորության գնահատականը կտա դատարանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան