Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանի որոշ գույքի վրայից կալանքը հանվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 01:00
ՊՍԺ-ն` Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 23:30
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան
12.08.2026 | 23:14
6 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն
12.08.2026 | 23:00
Կիևյան կամրջի աշխատանքների ավարտից հետո ավտոբուսների երթուղիները կվերականգնվեն
12.08.2026 | 22:44
Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ
12.08.2026 | 22:29
Պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ հոգեբանական ծառայությունների շուրջ
12.08.2026 | 22:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց Մանվել Գրիգորյանին պատկանող գույքի մի մասը ազատել արգելանքից:

Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեն գրություն էր ուղարկել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդ-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված է, որ խոսքը «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք:

Դատական նիստը հետաձգվել էր, որպեսզի հարցի շուրջ Մանվել Գրիգորյանի տեսակետը նրա պաշտպանները ճշտեն: Նրանք, սակայն, դատարանում ասացին, որ Գրիգորյանի առողջական վիճակից ելնելով հարցը չեն կարողացել ճշտել:

Մանրամասները` տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան