«Հայաստանի պես իրավական երկրում գործարարը չի կարող դելֆինարիում կառուցել». փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Տարակուսելի է՝  ինչպես կարող է գործարարը գալ և, առանց երկրի օրենքները հաշվի առնելու, դելֆինարիում կառուցել։ Եթե նման բան լիներ, տվյալ նախագիծը պետք է ներկայացվեր հանրությանը, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարությանը. այս մասին այսօր՝ ռուսաստանաբնակ հայ գործարարի կողմից Գյումրիում դելֆինարիում կառուցելու առնչությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց «Թռչնասերների միություն» ՀԿ տնօրեն, «Հասարակական ձայն» ՀԿ փորձագետ Սիլվա Ադամյանը։

«Մենք այս մասին մամուլից ենք իմացել։ Տարօրինակ է, որ նման խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ չեն»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝  ջրային կաթնասունները հայաստանյան պայմաններին սովոր չեն, նրանց օվկիանոսի ջուր է անհրաժեշտ։ «Հայաստանն իր բարձրադիր գոտիներով չի համապատասխանում դելֆինների ապրելակերպին»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Նա հավելեց, որ հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով նամակներ են ուղարկել  Շրջակա միջավայրի նախարարություն, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։

«Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տեղեկացնի հասարակությանը իրավիճակի մասին, իսկ տեսչական մարմինը՝ ստուգումներ անցկացնի։ Այլապես՝ զարմանալի է, թե ինչպես կարող է Հայաստանի պես իրավական երկրում գործարարը դելֆինարիում կառուցել»,- եզրափակեց փորձագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան