ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել է կոշտ և ժամանակին խափանել չարտոնված ցույցերը

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Չարտոնված ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների գործողություններն անհրաժեշտ է կոշտ և ժամանակին խափանել: «Վեդոմոստիի» փոխանցմամբ՝ այս մասին Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում չարտոնված ցույցերը «թելադրում են անհրաժեշտ շտկումներ կատարել քվեարկության օրվա (սեպտեմբերի  նախապատրաստության շրջանում հսկողության կազմակերպման գործում»:

«Դատախազները պետք է կոշտ և ժամանակին խափանել ապօրինի և չարտոնված ակցիաների կազմակերպիչների և մասնակիցների գործողությունները, ժամանակին արձագանքել քաղաքացիների ընտրական իրավունքի խախտման փաստերին»,- հավելել է Բուկսմանը:

Նա ընդգծել է, որ անօրինական ցույցերի անցկացումը թույլ չտալու համար դատախազները պետք է օգտագործեն «արձագանքման ամբողջ զինանոցը՝ ներառյալ ընտրատեղամասերի հակաահաբեկչական պաշտպանվածության հարցերը»:

«Հատկապես կարևոր է, որպեսզի Մոսկվայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները չկրկնվեն: Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ մտցնել գերատեսչական կարգադրություններում»,- հավելել է գլխավոր դատախազ Յուրի Չայկան:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում չարտոնված ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Մոսկվայի քաղաքային Դումայի պատգամավորների թեկնածուների, որոնց իշխանությունները հրաժարվել են գրանցել: Իրավապահները դաժան մեթոդներով ցրել են ցույցը, ակցիայի 1.373 մասնակից ձերբակալվել է:

Հաջորդ ակցիան հայտարարվել է շաբաթ՝ օգոստոսի 3-ին: