Մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից. ՊԵԿ փոխնախագահ

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մեկ շաբաթով գործուղվել է Բագրատաշեն և աշխատելու է այստեղից:

«Օրս բացվեց Բագրատաշենում

ՊԵԿ նախագահի հրամանով մեկ շաբաթով գործուղվել եմ Բագրատաշեն և աշխատելու եմ այստեղից։ Խնդիրներ կան, խնդիրները գույքագրված են և խնդիրները շատ արագ լուծվող են, բայց խնդիրների մասին առանձին կգրեմ վաղը։ Այսօր ուզում եմ ասել հետևյալը․

Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և հպարտ եմ, որ ծառայում եմ հենց մաքսային մարմիններում։

Սահմանին երկրի տնտեսական անվտանգությունն ապահովող տղաներն ու աղջիկները 24 ժամ ծառայում են առանց մի րոպե շունչ քաշելու , որպեսզի մենք և մեր երեխաներն ուտենք ապահով և օրինական ճանապարհով երկիր մտած ուտելիք, որպեսզի երկար մտածված և ներդրումներ արած բիզնեսի կողքին չգա կանգնի մի ապրանք, որը ներմուծելու համար փորձում են կիրառվել զանազան հնարքներ, որպեսզի ոչ ոք չլինի արտոնյալ և պատշաճ կերպով կատարի իր հարկային պարտավորությունները։

Մի ժամվա ընթացքում մեկը փորձում է առանց մաքսազերծելու միրգ ներմուծել, քանի զբաղվում ես այդ մեկի հարցով, տեսնում ես, որ կողքից փորձում են սայլակներով ապրանք հանել տարածքից, 5 րոպեյից հաջորդն ուզում է առանց մաքսազերծելու մեկ այլ ապրանք ներմուծել, պտտվում տեսնում ես մի վարորդ բղավում է, որովհետև իր բեռի քաշը փաստաթղթերում նշվածից 2 տոննա ավել է և հրաժարվում է նույնիսկ զրուցել մաքսավորի հետ, որ ավելցուկի աղբյուրը պարզվի և այսպես շարունակ 24 ժամ։

Ասածս ինչ է, մենք դեռ երկկողմանի շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, երկկողմանի մտածելակերպ ու ապրելակերպ ունենք փոխելու ու ամեն մեկս պետք է ունենանք մեր մեծ լուման այս գործում։ Եվ հիշենք, որ մի կողմում ՀՀ հպարտ քաղաքացի է, իսկ մյուս կողմում ՀՀ պետական իրավապահ մարմի ներկայացուցիչ (ով, իդեպ, նույնպես ՀՀ հպարտ քաղաքացի է)»,- գրել է նա: