«Դատավորներն արդեն նոր տեր գտել են»․ Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը

-Մեկ տարի է Ռոբերտ Քոչարյանը քրեական հետապնդման տակ է։ Իշխանությունները հայտարարել են նաև, որ բացահայտվել է Մարտի 1-ը։ Իսկապե՞ս բացահայտվել է։

-Մի քիչ ավելի ընդլայնված պատասխանեմ։ Հիշում եմ, որ մինչև իշխանափոխությունն ասել եմ, որ Մարտի 1-ն ընդհանրապես չի բացահայտվելու՝ նկատի ունենալով զոհերի մահվան հանգամանքները, ովքեր են կրակել։ Երբ իշխանափոխություն եղավ, ասացի՝ ես սխալվել եմ, որովհետև չէի սպասում իշխանափոխություն։ Ես նույնպես անհամբեր սպասում էի, որ բացահայտվեն Մարտի 1-ի դեպքերը, ամենակարևորը՝ զոհերի մահվան հանգամանքները։ Ոչ միայն զոհերի, այլև՝ հարյուրավոր վիրավորների։ Ես համարում էի, որ սա ոչ միայն քաղաքական հարց է, այլ առաջին հերթին քաղաքական է, բայց նաև իմ ներքին համոզմունքը կա այլ քրեական գործերով՝ մեր իրավական մարմինների ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Դատաձգաբանական, տեղազննական, էլ չեմ ասում ԴՆԹ անալիզներ, ոչ մի այդպիսի հմտություններ չունեն, զուտ իրենց բացահայտումները, եթե քաղաքական կամք կա, պատվեր կա քաղաքական, լինում են օպերատիվ տվյալների կամ ցուցմունքների հիման վրա։ Իսկ մենք գիտենք ինչպես կարող են կորզվել ցուցմունքները։ Համենայնդեպս, ցավով եմ ասում, բայց, կարծես թե, երկրորդ անգամ եմ սխալվել, որովհետև մինչև այժմ այդ 10 հոգու սպանության հետ կապված որևէ հարց պարզված չէ։ Երբ Քոչարյանին ձերբակալեցին, կարծես թե, ձուկը գլխից բռնեցին։ Ես նրա իշխանության տարիների ամենախիստ քննադատներից եմ եղել։ Անհամբեր սպասում էի բուն դատավարությանը։ Որպեսզի տեսնեի կողմերի հիմնավորումները, որովհետև հիմա դեռևս ինձ համար փաստարկ չէ փաստաբանների և այլ իրավաբանների ասածները։ Սակայն այն ինչ կատարվում է նրա խափանման միջոցի հետ կապված, վստահ կարելի է ասել՝ արդար դատաքննության խախտում է տեղի ունենում։

-Տեսակետ կա, որ դատական իշխանությունը շարունակում է ծառայել նախկիններին, և նոր իշխանությունը այլընտրանք չունի որոշ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առումով։

-Սամվել Բաբայանի գործի ժամանակ, «Սասնա ծռերի», Անդրեաս Ղուկասյանի գործի ժամանակ դատավորները ծառայում էին նախկիններին, չէ՞։ Ի՞նչ եղավ իշխանափոխությունից հետո՝ դատավորներն անկախացա՞ն, թե՞ նոր ցուցում ստացան, երբ Անդրեաս Ղուկասյանի, Սամվել Բաբայանի և «Սասնա ծռերի» խափանման միջոցները փոխվեցին։

-Իշխանություններն ասում են՝ չենք ուզում, որ դատավորները մեզ ծառայեն։

-Էդ դեպքում հարց է առաջանում՝ կամ այդ դատավորներն առաջ ծառայում էին նախկիններին, հետո անկախացան, կամ առաջ ծառայում էին նախկիններին, հետո ցուցումով ազատ արձակեցին մյուսներին։

-Փաշինյանն ինքն է ասում, որ դատավորները տեր են փնտրում։

-Իմ վրա ծանր անդրադարձավ Փաշինյանի այդ խոսքերը, նա ասաց վնգստոց, բան։ Ի՞նչ է նշանակում, որ տեր են փնտրում։

-Ուզում է ասել, որ սովոր չեն անկախ աշխատել։

-Իսկ որտե՞ղ է երևացել, որ դատավորները անկախություն չեն ուզում և տեր են փնտրում։ Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ մեծ ճշմարտություն կա, ի դեպ։ Քանի որ դատավորները չեն պատկերացնում իրենց անկախ լինել և նրանց գերակշիռ մասը նախկինում ծառայել է նախկիններին, հիմա ծառայում են նորերին։ Այսինքն, տեր գտել են։

-Ձեր կարծիքով իշխանությունն ինչո՞ւ հրաժարվեց համընդհանուր վեթինգից։

-Ես կողմ եմ եղել վեթինգին, բայց վեթինգը պետք է լիներ օրենքով, հիմա չեմ ասի, թե՝ սահմանադրական փոփոխություններով, դա հենց սկզբից պետք է լիներ։ Վեթինգի հանձնաժողովը պետք է լիներ միանգամայն չեզոք հանձնաժողով, քաղաքական որևէ համակրանքից զերծ անձանցից, բայց դա էլ չարվեց։ Պարզվեց դա պետք է անի ԲԴԽ-ն, որի նոր կազմը նորացված հին կազմն է, որի ձևավորման մեջ, իմ տեղեկություններով, դեր ունի նաև ԱԱԾ-ն։ Ամբողջ այն հին դատավարական կազմը այսօր էլ նույն ձևով պատրաստ է ծառայել նոր իշխանություններին, հենց այդ պատճառով էլ վեթինգ չի արվում, իսկ ԲԴԽ-ն վեթինգ կանի այն դատավորների նկատմամբ, որոնք հնազանդ չեն։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: