Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք մնում է չբացահայտված․ ինչո՞ւ է անհրաժեշտ անցումային արդարադատությունը. ՀՔԱՎ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 10 տարում գրանցված 327 սպանության դեպք դեռևս բացահայտված չէ։ Այս մասին իմանում ենք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի՝ 2019 թ․ հունիսի 24-ի գրությունից. տեղեկացնում է ՀՔԱՎ-ը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցված և կասեցված քրեական գործերի մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն հարցում էր ուղարկել 2017 և 2019 թթ․-ին։ Առաջին դեպքում տեղեկատվություն ենք ստացել 1992-2016 թթ․-ի համար, իսկ այս տարվա հարցմանը՝ 1998-2018 թթ․-ի համար։

Հետաքրքիր է, որ 1998-2016 թթ․-ի համար երկու տարիներին ստացած տվյալները իրարից տարբերվում են և եթե որոշ տարիների համար 2019 թ․-ին ավելի փոքր թիվ են ներկայացրել, ապա 2016թ․-ի համար պատկերը հակառակն է․ 2017-ին ստացած տվյալներով՝ 2016-ին գրանցված սպանության 9 դեպք չի բացահայտվել, իսկ 2019-ին տեղեկատվություն են տվել 18 չբացահայտված սպանության մասին։

Չբացահայտված սպանությունների ամենամեծ թիվը գրանցվել է 1992 թ․-ին՝ 166 դեպք։

Թե ինչ հանգամանքներում են տեղի ունեցել այս սպանությունները, ինչ դրդապատճառներով և ինչ հիմքերով են կասեցվել, տեղեկություն չունենք։

Տեղյակ չենք նաև՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ պետությունը պատշաճ քննություն իրականացրել է, թե՝ ոչ։ Եվ քանի դեռ սպանության այդ դեպքերը մնում են  չբացահայտված, շարունակում են մնալ խախտված այդ մարդկանց և նրանց հարազատների կյանքի իրավունքը, և պետությունը շարունակում է չկատարել իր պարտավարությունները։

Վերջերս հայտնի դարձավ 25 տարի առաջ կատարված սպանության գործի վերաբացման մասին՝ նոր երևան եկած հանգամանքի հիմքով։ Արդյո՞ք նման բնույթի այլ գործեր չկան։

Մի բան հստակ է․ չբացահայտված սպանությունների այսպիսի մեծ թիվը նպաստում է անպատժելիությանը և մարդու խախտված իրավունքների չվերականգնմանը»,- ասված է հաղորդագրությունում: