Ոչ մրցակցային գնումների աճը խիստ մտահոգիչ է. Արմենուհի Բուռնազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2018 թվականի առաջին կիսամյակում 149 միլիարդ դրամի պետական գնում է իրականացվել, մինչդեռ 2019 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 143 միլիարդ: «Պետական գնումների միտումները 2018-2019 թթ. երկրորդ եռամսյակում» թեմայով  քննարկման ժամանակ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանն ասաց՝ սա փաստում է, որ 2019 թվականին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ունեցել ենք 6 միլիարդ դրամի խնայողություն։

«Եթե նայում ենք եռամսյակային տվյալները, ապա տեսնում ենք, որ 2019 թվականին ծախսվել է 120 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ 103 միլիարդ դրամ: Բայց երբ նայում ենք երկրորդ եռամսյակային տվյալները, տեսնում ենք, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակում ծախսվել է ընդամենը 23 միլիարդ դրամ, իսկ 2018 թվականին՝ դրանից 23 միլիարդ դրամով ավելի գումար»,- ասաց  նա։

Բուռնազյանը ներկայացրեց նաև մեկ անձից կատարված պետական գնումների վիճակագրության կիսամյակային տվյալները։

«2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ ոչ մրցակցային գնումները կազմել են 71%, ինչը բավական խոշոր մասնաբաժին է, մինչդեռ 2018 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է 55%: Ոչ մրցակցային գնումների այս աճը խիստ մտահոգիչ է»,- ասաց Արմենուհի Բուռնազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան