Մեծ Բրիտանիան դեռևս չունի Եվրոպական միությունից դուրս գալու համար հարթ ուղի

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց կառավարության կազմի արագ փոփոխություն` այն ազատելով իր մրցակիցներից ու պաշտոններ հանձնելով իր հավատարիմներին ու Բրեքզիթի կողմնակից քաղաքական գործիչներին. գրում է VOA-ն:

Խորհրդարանի առջեւ իր առաջին ելույթում նա խոստացավ Մեծ Բրիտանիան ամեն պարագայում դուրս բերել Եվրոպական միության կազմից հոկտեմբերի 31-ին, ու հայտարարեց, որ հակառակ դեպքում քաղաքական համակարգի նկատմամբ կգրանցվի վստահության կորուստ:

Ջոնսոնը խոստանում է Բրեքզիթից հետո «ոսկե դար» Մեծ Բրիտանիայի համար: Նա հույս ունի, որ Եվրոպական միությունը կվերանայի կնքված համաձայնագրում փոփոխություններ իրականացնելու հարցում իր մերժողական դիրքերը: ‘’Իսկ եթե չհամաձայնի, Միացյալ Թագավորությունը դուրս կգա առանց համաձայնության’’, ասել է նա:

Այս վերջնագրային տեսք ունեցող հայտարարությունն առաջ է բերել քննադատության ալիք ընդդիմության կողմից եւ Եվրոպայում:

Հարցն այն է, որ խորհրդարանն արդեն երեք անգամ մերժել է առանց գործարքի դուրս գալու Ջոնսոնի նախորդի` Թերեզա Մեյի առաջարկները: Ջոնսոնն այդ պատճառով չի բացառում դուրսբերումն իրականացնել խորհրդարանի աշխատանքները կասեցնելու եղանակով, ինչը կարող է դառնալ սահմանադրական խնդիրների պատճառ: Այդ պատճառով էլ շատերն են կարծում, որ Ջոնսոնի համար քաղաքական ճահճից դուրս գալու միակ ուղին նորից ժողովրդին դիմելու ուղին է, այսինքն` ընտրությունները:

Եվրոպական միությունը կարող է ընտրությունների կապակցությամբ համաձայնել մեկ անգամ եւս հետաձգել Բրեքզիթը: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ հասարակությունը Բրեքզիթի հարցում բաժանված է երկու հավասար մասերի:

Այնպես որ, Մեծ Բրիտանիան ունի նոր կառավարություն, սակայն չունի քաղաքական այս ճգնաժամից դուրս գալու նոր հնարավորություններ: