«Կա տեսակետ, որ դատավորներն ամենևին մեղավոր չեն»․ պատգամավորները՝ ՄԻԵԴ-ի որոշման մեղավորների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պետությանն առաջարկում է որևէ կերպ պետական բյուջեից չվճարել ՄԻԵԴ-ի որոշումով Բուզանդի փողոցի երեք բնակչին փոխհատուցվելիք 1 միլիոն 600 հազար եվրոն։ Վճարողները պետք է լինեն կոնկրետ մարդիկ:

«Եթե հստակ է, որ կոնկրետ մարդիկ կոնկրետ խախտումներ են արել, այդ մարդիկ էլ պետք է վճարեն այդ գումարը»,- ասում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Ըստ պատգամավորի, դա հակաօրինական չի կարող լինել, Քաղաքացիական օրենսգրքում գոյություն ունի «ռեգրեսիվ հայց» հասկացություն, որը պետությանը թույլ է տալիս փոխհատուցումը վերցնել այն պաշտոնյաներից ու դատավորներից, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է նման պատմության մեջ։

«Մեր դատական համակարգը, գիտենք սպասարկել է հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներին, ազդեցիկ մարդկանց, բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց ոչ երբեք հասարակ քաղաքացուն»,- արձանագրում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատում է, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, թեպետ իդեալական կլիներ փոխհատուցման գումարները վերցնել մեղավորներից. «Փաստացի իրավական էսօր էդ ճանապարհը չկա, մենք քննարկում ենք էդ տարբերակները։ Էստեղ էլ, քանի որ խնդիրը իրավական է, տարբեր քննարկումներ կան, որ դատարանների վրա մնա էդ պատասխանատվությունը, բայց կա նաև տեսակետ, որ ամենևին էլ դատարանները մեղավոր չեն, միգուցե նախաքննության մարմինն է սխալ թույլ տվել, միգուցե էդ իմ ասած հեռախոսազանգով արդարադատությունն է պատճառը եղել և էդ դատավորները պարզապես այլ տարբերակ չեն ունեցել»։

Պարոն Գաբրիելյանն առաջարկում է իր իրավունքների ոտնահարումից դժգոհող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին տեղյակ պահել, թե ինքն ինչի առջև է կանգնեցրել Հայաստանը, երբ հանրային գերակա շահի անվան տակ քաղաքացիներին վտարել է իրենց բնակարաններից․ «Էդ իր կողմնակիցները, որ մի քանի տասնյակ կողմնակիցներ գոռում են «Քոչարյան, հերոս», կարծում եմ, իրենք էլ են շատ լավ հասկանում, թե ինչպես ենք մենք շարունակում տուժել Քոչարյանի ագահության պատճառով»։

«Կարելի էր, իհարկե, հենց Ռոբերտ Քոչարյանից վերցնել այդ գումարը,- նկատում է իշխանական պատգամավորը,- սակայն դրա իրավունքն էլ չունի պետությունը: Մենք որդեգրել ենք իրավական պետություն և պարզապես գնալ ու ասել, որ էդ գումարը դու պետք է տաս, ցավոք սրտի, էսօր չկա էդ տարբերակը»։

Ըստ Սիսակ Գաբրիելյանի, հենց նման տարբերակների բացակայությունն էլ իշխանություններին մղում է դատաիրավական բարեփոխումների։ Պատգամավորն ասում է, որ իշխանությունը մտադիր չէ դատավոր փոխել, նա ուզում է ունենալ դատավորներ, որոնք հենց այսպիսի դեպքերի պատճառով կխուսափեն ենթարկվել իշխանության հրահանգներին։

«Այն դատավորները, որոնք Հյուսիսային պողոտայից, Բուզանդի փողոցից, այլ փողոցներից՝ հանրային գերակա շահի անվան տակ մարդկանց պարզապես դուրս են վռնդել, էսօր շարունակում են պաշտոնավարել։ Այո՛, նրանց հեռացնելու ճանապարհը պետք է լինի իրավական, և հենց դա էլ մենք անում ենք»,- պնդում է իշխանական պատգամավորը։

Ի դեպ, պատգամավորը ապօրինի վճիռներ կայացրած դատավորներին առաջարկում է հրապարակային խոստովանել, թե որ պաշտոնյաների հրահանգներով են նրանք վճիռներ կայացրել՝ ընդդեմ հանրային գերակա շահի զոհերի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան