Համացանցային կռիվները ժխտում են Նյուտոնի 3-րդ օրենքը

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Մեսրոպագիր

 

Ընդդիմադիր քաղաքական գործիչը (անունը չեմ տալիս և հղումը չեմ դնում լրացուցիչ գովազդ չապահովելու համար) հրապարակային բավականին կոշտ արտահայտություններ է թույլ տվել իշխանության հասցեին: Կրկնում եմ՝ հրապարակային: Բնականաբար, կողմնակիցները տարածում են նրա ասածները և հիացական մեկնաբանություններ գրում: Նույնքան բնականաբար էլ մի այլ խումբ բացասական, քննադատական, նաև հայհոյախառն մեկնաբանություններ է անում: Պարզ է, չէ՞, թե ինչ է կատարվում. գործիչն ինքը և իր կողմնակիցները հարձակվում են քննադատողների վրա… Երկու կողմերի շատ «մեկնաբանություններ» անհնար էր կարդալ, և չէի էլ կարդա, եթե այս թեմային անդրադարձի խնդիր չունենայի:

Ինձ համար հայհոյանքն անընդունելի է, բայց և հասկանում եմ, որ դրանից խուսափելն այսօր գործնականում հնարավոր չէ: Սակայն հիշատակածս դեպքում կամ դեպքերում (որովհետև այդպիսիք գնալով շատանում են) եթե միայն բառային հարձակմամբ (թեկուզ և հայհոյախառն) ամեն ինչ վերջանար, էլի ոչինչ:

Ամենից զավեշտալին է այն, որ այդ գործչի վրա հարձակվողներն իրենց հարձակումը արդարացնում են խոսքի ազատության իրենց իրավունքի իրացմամբ, իսկ գործիչն ու նրա կողմնակիցները գոռում են՝ «հասեք, փրկեք, իշխանությունները ճնշում են խոսքի ազատության իմ իրավունքը»: Հետո նաև աջուձախ հայտարարություններ տարածում, թե իշխանությունն իր կողմնակիցների (հաճախ ասում են ֆեյքերի) կազմակերպած արշավ է սկսել իրենց դեմ. «..բայց մենք չենք լռի…»:

Երբ ես հոդված եմ գրում, ապա  կամավոր հանրության մի հատվածի (դե, ասենք 1000-2000 ընթերցողի) ուշադրությունը հրավիրում եմ իմ անձի կամ իմ ասելիքի վրա: Այստեղ ամենաէական բառը կամավորն է: Այսինքն՝ ես պիտի պատրաստ լինեմ, որ այդ 1000-2000 հոգին ամենատարբեր կերպ է արձագանքելու իմ գրածին՝ դրական կամ բացասական, ընդ որում՝ բացասականը կարող է գերազանցել դրականին և լինել ընկերական դիտողությունից մինչև յոթհարկանի հայհոյանք…

Արդեն ասացի, որ ինչքան էլ հայհոյանքն ինձ համար անընդունելի է, ես հասկանում եմ, որ դրանից խուսափել հնարավոր չէ: Նախկինում, երբ ես հոդվածներ էի գրում թերթում, համացանց չկար, չհավանողները հայհոյում էին իրենց տանը, մեկ-մեկ էլ՝ մի քանի օր հետո՝ այլ թերթում հոդված գրելով: Հիմա համացանցը բոլորի ձեռքը «գրիչ» է տվել… Մարդը կարող է այս հոդվածի հղումը դնել սոցիալական ցանցում ու տակը մի լավ «քլնգել» ինձ… Ես, գուցե, փրփրեմ, նեղանամ, բայց չեմ արձագանքի, հասկանալով, որ ինքս եմ կամավոր հայտնվել մարդկանց թիրախում և պիտի պատրաստ պիտի լինեմ կամավոր արված քայլի արձագանքներին:

Հիմա դառնամ վերը հիշատակված քաղաքական գործչին, որ չի հասկացել այս տարրական բանը. նրա  պատկերացմամբ խոսքի ազատության իրավունք միայն ինքն ունի և, իհարկե, իր հանճարեղ մտքերով հիացողները, իսկ իրեն քննադատողները՝ անպայման պատվեր են կատարում՝ ճնշելով… խոսքի ազատության իր իրավունքը… Բայց թե ո՞նց է «ճնշված իրավունքով» գոռում այդ մասին՝ անհայտ է:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև իշխանության ներկայացուցիչներին, որոնք, իհարկե, չեն գոռում, թե իրենց խոսքի ազատությունը ճնշվում է, բայց և «չեն հասկանում», թե իրենց «հայրենանվեր» աշխատանքը ինչո՞ւ չի միայն դրական գնահատվում, այլ նաև քննադատվում է… Նրանցից ոմանք էլ պատրաստ են քննադատողներին դատարաններ քարշ տալ…

Ստացվում է կախարդական շրջան, որից դուրս գալու միակ ելքն է, որ քաղաքական գործիչները հասկանան տարրական այն ճշմարտությունը, որ գրել ենք վերևում. եթե դուք կամավոր, կրկնում եմ՝ կամավո՛ր, հատուկ օժտվածների համար երրորդում եմ՝ կամավոր ընտրել եք քաղաքական գործչի ճանապարհը և ձեզ դրել եք հանրության ուշադրության կենտրոնում, արդ, բարի եղեք չսպասել, որ այդ հանրության բոլոր անդամները պետք է ձեռքները վեր պարզեն ու Ռոբինզոնի ընկեր Ուրբաթի հանգույն գոռան «Օ, Բենամուկի…»: Նրանք կարող են նաև չհավանել, քննադատել, նույնիսկ հայհոյել…  Ընդ որում, արձագանքները կարող են լինել ոչ համարժեք ու ոչ նույն ուժով:

Ահա այս վերջինը՝ ոչ համարժեք արձագանքը,  ես անվանում եմ համացանցում Նյուտոնի երրորդ օրենքի ժխտում. հիշո՞ւմ եք այդ օրենքը դպրոցից. «երկու մարմիններ միմյանց վրա ազդում են մեծությամբ հավասար և հակառակ ուղղված ուժերով» կամ պարզ ասած՝ «ազդումը հավասար է հակազդմանը»: Համացանացային կռիվները ժխտում են Նյուտոնի այս օրենքի առաջին մասը. այո, հակազդումը կա, այո՛, այն ուղղված է հակառակ կողմ, բայց ուժով ու մեծությամբ շատ անգամ այնքան է գերազանցում ազդմանը (իմա՝ նախնական գրառմանը), որ Նյուտոնը գլուխը բռնած պտտվում է գերեզմանում:

 

Մեսրոպ Հարությունյան