ՄԻՊ-ը քննարկմանը գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկ է ներկայացրել

Լուրեր

13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ-ը հուլիսի 24-25-ը կազմակերպել էր միջազգային գիտաժողով` նվիրված գործարարության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը:

«Աշխատաժողովին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Բուլղարիայի և Վրաստանի օմբուդսմանի, ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ, ԱԺ պատգամավորներ:

Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ աշխատաժողովի մասնակիցներին ներկայացնելով Պաշտպանի աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները, գործարարության և հանրային ծառայությունների ոլորտներում:

«Գործարարների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այն իրականացվում է ինչպես գործարարների կողմից հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով»,- նշել է Պաշտպանը:

Մասնակիցներին է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված հակամենաշնորհային կոմպլեանսի ինստիտուտի ներդրման օրենսդրական առաջարկը և պետական գնումների բողոքի քննությանն առաջին անգամ որպես կողմ Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավված լինելը»,- ասված է հաղորդագրությունում: