Քրեական գործ է հարուցվել ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ

Լուրեր

10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գավրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Բոլորը

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը։

«Ինչպես ժամանակին տեղեկացրել էի, 2018-2019 թթ.-ի ուստարվա սեպտեմբեր ամսին Երվանդ Սերոբյանը չէր հաճախում դասերին, իսկ նրա դասերն առանց որևէ զեկուցագրերի և օրինական թույլտվության նրա փոխարեն պարապում էին երկու այլ դասախոսներ… Սակայն Սահակ Մինասյանի ապօրինությունը բացահայտելուց հետո, վերջինս սկսեց պարտաճանաչ պարապել դասերը…

Սակայն Մինասյանի նախնական փորձերը՝ առանց լսարան մտնելու աշխատավարձ ստանալ և աշխատանքային ստաժ գրանցել, որքան հասկանում եմ, հանգիստ չեն տվել ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանին… Քանի որ նրա դեմ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ընթանում է նախաքննություն, չեմ կարող հրապարակել ավելի շատ մանրամասներ պարոն Սերոբյանի կողմից թույլ տրված ենթադրյալ հանցագործության մասին… Միայն հավելեմ, որ անաչառ նախաքննության դեպքում կբացահայտվեն նաև պաշտոնեական կեղծիքի և բուհին բավականին մեծ ֆինանսական վնաս հասցնելու դեպքեր»,- գրել է Գագիկ Համբարյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ առաջ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ Երվանդ Սերոբյանին մի այլ դրվագով կարգապահական տույժի ենթարկելու համար։

Նշենք, որ 2018թ-ի մայիսին   ՇՊՀ ռեկտոր,  նախկին հանրապետական Սահակ Մինասյանի հրաժարականից հետո,  Երվանդ Սերոբյանը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Այս տարվա մարտի 2-ին և մայիսի 11-ին էլ կայացավ ՇՊՀ ռեկտորի ընտրության երկու մրցույթ, որոնց արդյունքում բուհի նոր ռեկտոր այդպես էլ չընտրվեց։

 

Էմմա Չոբանյան