ՀՀ-ում հանրային մասնակցության ձևաչափը իմիտացիոն է եղել. «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի գործադիր տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հանրության մասնակցությունը շատ կարևոր է՝ և պաշտոնների նշանակման, և՛ հաշվետվողականության վերահսկողության գործընթացում: «Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թթ. նախագիծ. գնահատականներ և մտահոգություններ» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

«Հասարակության մասնակցության տարբեր ֆորմատներ գոյություն ունեն, որոնցից մեկը հանձնաժողովներում հանրության ներկայացուցիչների ներգրավումն է: Բայց մենք լուրջ վերապահում ունենք մրցութային հանձնաժողովներում հանրության ներկայացուցիչների ներգրավման հետ կապված՝ այն պատճառով, որ Հայաստանում այդ փորձը բավականին տխուր է եղել»,- ասաց նա:

Սոնա Այվազյանի խոսքով՝ Հայաստանում հանրային մասնակցության ձևաչափը վարկաբեկվել է, շատ դեպքերում այն իմիտացիոն բնույթ է կրել՝ դոնորներին ցույց տալու համար, որ գործընթացը ներառական է:

«Մենք վաղուց էինք առաջարկում նույն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհուրդը վերացնել, որովհետև այն պարզապես իմիտացիա է եղել՝ Փաստաբանների պալատի և Հանրային պալատի ներկայացվածությամբ, որոնք ակնհայտորեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ երբևէ գործ չեն ունեցել»,- նշեց Այվազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: