Բակո Սահակյանը Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
«Քննարկվել են խաղերի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասված է հաղորդագրությունում: