«Սպայկա»-ին չենք զիջել, անգամ նախապես հնչեցված 7, 8 մլրդ թվերը գնալով ավելացել են. Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

«Քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն ենք ստանում մեր գործընկեր երկրների կողմից, հաշվարկներ ու վերահաշվարկներ ենք կատարում, ուղղակի այս պահին, հաշվի առնելով «Սպայկա»-ի սերտ առնչությունը գյուղատնտեսության հետ, ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քրեական մասով մեր քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ այս պահին նրա գործունեության մասով խաթարում չլինի»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին՝ ՊԵԿ-ը մտադիր է զիջումների՞ գնալ, Անանյանը պատասխանեց. «Չի կարելի այդպիսի բան ասել: Զիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում անել: Մենք այսօր ունենք աշխատանք, քննիչները քննչական գործողություններ և դրանց շրջանակում նաև հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն: Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ ձեռք բերվեն լրացուցիչ փաստեր»:

Ըստ նրա՝ այս փուլում կազմակերպությանն ու կազմակերպության պաշտոնատարներին մի փոքր ազատ են թողել, որպեսզի ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն:

«Բայց դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել, ընդհակառակը, նախապես հնչեցված 7, 8 մլրդ թվերը գնալով ավելացել են»,- վստահեցրեց Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան