Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
03.02.2026 | 17:44
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը կանցկացվի նոր քաշային կարգերով
03.02.2026 | 17:35
Մոնիթորինգի ամբողջ գործառույթները կարելի է դնել արհեստական բանականության վրա․ Փաշինյան
03.02.2026 | 17:26
Թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը «հոգեկան տառապանք» է պատճառել եպիսկոպոսին․ մանրամասներ՝ Սարոյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունից
03.02.2026 | 17:17
Կարգելվի պատերազմի քարոզը, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու վերաբերյալ նյութերը․ նոր նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 17:05
Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգելու ահազանգ․ ՆԳՆ-ն կասեցրել է օպերատիվ ծառայողի լիազորությունները
03.02.2026 | 16:57
Կրեմլը չի ​​լսել Հնդկաստանի կողմից ռուսական նավթից հրաժարվելու մասին․ Պեսկով
03.02.2026 | 16:48
Արցախի ղեկավարների շինծու գործերով դատավարությունը կշարունակվի փետրվարի 5-ին
03.02.2026 | 16:43
Ընտրությունների նախաշեմին Հայաստանում սրվում է խտրական և ատելություն սերմանող խոսույթը․ ՄԻՊ
03.02.2026 | 16:40
5000 տերմինալ ունենք Հայաստանի տարածքում․ մարդիկ զրկվել են կանխիկով վճարելու հնարավորությունից․ «Թել-Սել»-ի տնօրեն
03.02.2026 | 16:38
Կանանց չի կարելի օգտագործել քաղաքական քարոզարշավներում դիվիդենտներ շահելու համար․ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունների առնչությամբ
03.02.2026 | 16:34
Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախագիծը ներառում է Արևմուտքի ռազմական արձագանքը ՌԴ-ի կողմից հրադադարի խախտմանը. FT
03.02.2026 | 16:27
Ե՞րբ և ինչպե՞ս կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը․ պարզաբանում է նախարարը
03.02.2026 | 16:20
Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հետ
03.02.2026 | 16:18
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազություն
Բոլորը

 

Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է:

Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

Ռուսաստան – 28.2%

Չինաստան – 11.2%

Թուրքիա – 5,5%

Գերմանիա – 4,7%

Իրան – 4,4%

Իտալիա – 4,1%

Կանադա – 3,1%

Ուկրաինա – 2,9%

Վրաստան – 2,6%

ԱՄՆ – 2,6%

Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Ընդ որում, Վրաստանի վարած կրթական քաղաքականության արդյունքում երիտասարդությունն ավելի ու ավելի շատ տիրապետում է անգլերենի և արդեն ոչ շատ տարիներ անց Վրաստանի հետ գործնական հարաբերություններ հնարավորություն կլինի վարել առավելապես անգլերենով:

Ուկրաինայում, թեև բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը:

Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որևէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, կամ անգլերենով:

Հարկ է նշել նաև, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առևտրային կապեր չունի:

Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առևտրային հարաբերություններ գրեթե չունի:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» այս հոդվածում: Ըստ այդմ, ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ:

Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից:

Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան:

Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, և այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից:

Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»