Բացահայտվել են Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի ապօրինությունները

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վայոց ձորի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել։

Նախնական տվյալներով՝ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես, 2014 թվականին համայնքին պատկանող արոտավայրերից 9,91 հեկտար հողատարածք 410,130 դրամով աճուրդով վաճառել է որդուն։ Վերջինս այդ հողատարածքը մեկ տարի անց, անհամեմատ թանկ՝ 147,300,838 դրամով, վաճառել է տարածքում գործող խոշոր ընկերություններից մեկին՝ համայնքին էական վնաս պատճառելով։

Դեպքի առթիվ ոստիկանության Ջերմուկի բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարը վերականգնել է պետությանը պատճառած վնասից 50․000․000 դրամ։
Նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ոստկանությունից։