Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին
Մշակույթ
23.07.2019 | 16:57ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է երգահան Մարինե Ալեսին:
«Նախագահի հրամանագրով` մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Մարինե Ալեսին շնորհվել էր Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Նախագահ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհավորել անվանի երգահանին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ»,- ասված է հաղորդագրությունում: