Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է. նախագահ Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

«Հիմնադրամի պատասխանատուները Հանրապետության նախագահին են ներկայացրել գործունեության անցած հինգ տարիների ընթացքում իրականացված նախագծերը, նշելով, որ դրանք միտված են Հայաստանի երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը:

Նախագահ Սարգսյանը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,-ընդգծել է նա:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպության հետագա ծրագրերին, մասնավորապես տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով, և ներկայացրել համաժողովի ծրագրի մանրամասները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել:

Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաև իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների և գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Նախագահ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել ՝ նշելով, որ այն շատ ճիշտ ու տեղին գաղափար է»,- ասված է հաղորդագրությունում: