«Եթե որևէ բան պիտի չարվի, ավելի լավ է դրա մասին քննարկումներ չծավալել». Հովհաննես Մանուկյանը՝ ՍԴ ճգնաժամի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործի վարույթը կասեցնելու և ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով ուղարկելու՝ ՍԴ որոշմանը՝ կարծիք հայտնեց, որ մեր ՍԴ դատավորների մասնագիտական փորձառությունը, մակարդակը և իրավունքի տեսության վերաբերյալ մատչելի աղբյուրները հնարավորություն են տալիս այդ որոշումը կայացնելու:

«Ես ինքս, եթե լինեի որոշում կայացնող ՍԴ անդամ, նման անհրաժեշտություն չէի տեսնի։ Բայց քանի որ որոշում կայացնելու իրավունքն այս պահին վերապահված է ՍԴ դատավորներին, այդ դատավորները որոշել են, որ կա նման եզրակացոււթյան անհրաժեշտություն»,- ասաց նա։

Տեսակետներ եղան, որ այդ քայլով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանատվությունը գցեց իր վրայից: «Որոշում կայացնողը ՍԴ-ն է։ Անհնար է՝ դատարանը պատասխանատվությունից զերծ մնա, եթե ինքն է այդ գործով որոշում կայացնելու»,- նշեց Մանուկյանը։

Հովհաննես Մանուկյանը կարծում է, որ շատ երկար ժամանակ չի պահանջվի՝ ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից եզրակացությունները ստանալու համար, թեև դժվարացավ ասել՝ օգոստոսին ՍԴ-ն գործը կքննի՞, թե՞ ոչ։

Արդարադատության նախկին նախարարը ՍԴ ճգնաժամ իրավական առումով չի տեսնում. «Իսկ քաղաքական առումով, այո՛, տեսնում եմ, որ այստեղ ճգնաժամի որոշակի էլեմենտներ կան»:

Մանուկյանը չի կիսում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի տեսակետը, ավելին՝ այս պահին իրավիճակի լուծում չի տեսնում. «Լուծումը կարող է լինել, եթե ՍԴ նախագահն ու անդամներն ինքնակամ հրաժարական տան»։ Հակառակ պարագայում, ըստ Մանուկյանի, եթե  այդ դիրքորոշումն է այսօր գերիշխող, այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ չեն առաջադրվել ՍԴ դատավորների թեկնածուներ, իսկ խնդրին անդրադարձել են միայն վերջին ամիսներին, եթե այդ տեսակետի կողմնակիցները գտնում էին, որ այդ պաշտոնները, ըստ էության, թափուր են:

«Ունենք ՍԴ ճգնաժամին մոտ իրավիճակ ու դրա հանգուցալուծումն արտահայտված մոտեցումներում տեսանելի չէ։ Նշանակում է, մեր իրավական-քաղաքական համակարգը փաստն ընդունել է այնպես, ինչպիսին դա եղել է»,- նշեց նա։

Հովհաննես Մանուկյանն անհասկանալի է գնահատում իրավիճակը, որ պետական կառույցները կարծիք չեն ներկայացրել ՍԴ իրավիճակի հետ կապված Վահե Գրիգորյանի նամակից հետո: Ըստ նրա՝ նշանակում է՝ դա հընթացս արված հայտարարություն է:

«Հարցադրում անողը պետք է խնդրի լուծման բանալին առաջարկի: Հակառակ պարագայում՝ մենք խոսակցությունների մակարդակում այս հարցը կթողնենք: Եթե որևէ գործողություն պիտի արվի, դա պիտի արվի առանց երկար խոսելու։ Եթե որևէ բան պիտի չարվի, ապա ավելի լավ է դրա մասին քննարկումներ չծավալել»,- ասաց նա։

Մանուկյանն անլուրջ խոսակցություն է անվանում դատական իշխանության վրա նախկինների ազդեցության մասին տեսակետները, թեև համարում է, որ վարչապետի գնահատականները դատական համակարգի վերաբերյալ «մեծամասամբ ընդունելի են և  ճիշտ»։

Ըստ նախկին նախարարի՝ պետք է օգնել դատավորներին անկախ աշխատել՝ համապատասխան օրենքներ փոխելով, համապատասխան նյութական և կազմակերպական բնույթի պայմաններ ապահովելով դատարանների անկախ գործունեության համար։ «Եթե միայն պրեսինգ անենք, հալածենք դատավորներին, դրանից ոչ մի բան չի փոխվի մարդկանց կյանքում, որոնք գալիս են անհատական գործերով՝ փորձելով արդարադատություն ստանալ»,- ասաց Մանուկյանը։

Անդրադառնալով Իջևանում տեղի ունեցածին՝ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ցանկացած որոշում ընդունելուց առաջ իշխանությունը պետք է այն լեգիտիմացնի: Որևէ կարևոր քաղաքական որոշում կայացնելուց առաջ իշխանությունը պարտավոր է դա լեգիտիմացնել հանրային քննարկումներով: Եթե դա չի անում, թող հետո մուննաթ չգա հանրության վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան