Եթե ՀՀ-ում լիներ բարեփոխումների իմիտացիա, ապա ԵՄ-ի կողմից ֆինանսավորման կտրուկ մեծացում չէր լինի. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 14:14
«Ոչ թե աստիճան, այլ արդյունք». 2026-ից գիտնականների աշխատավարձը կախված կլինի կոնկրետ ցուցանիշներից
17.12.2025 | 14:05
Ուշ գիշերին եմ մասնակցել նիստին, թեկնածությունս հաստատվել է. Տիգրան Պարսիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:54
8 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավերին հասցված հարվածների հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:45
FIP-ը պարզել է 44-օրյայում զոհված ավելի քանի 3 հազար զինծառայողների անուններ
17.12.2025 | 13:37
Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ ընտրական ցուցակում
17.12.2025 | 13:35
Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է
17.12.2025 | 13:31
Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով
17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ

Պարո՛ն Վարդանյան, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է՝ Հայաստանում հստակ առաջընթաց կա դեպի ժողովրդավարություն, օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանության ամենամեծ ձեռքբերումը ժողովրդավարությունն է: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հաշվի առնելով, որ իշխանության ընդդիմախոսներն անգամ քաղաքական հետապնդումների մասին են խոսում։

– Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանում արագ քայլերով առաջ է գնում, միանշանակ է, որովհետև ժողովրդավարության հիմքն ազատ և արդար ընտրություններն են։ Այս առումով անգամ ընդդիմությունը չի հերքում, որ անցած տարվա Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրություններն աննախադեպ էին։ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ՀՀ-ում անցկացվեցին ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, որի ելքն անգամ ընդդիմությունը չհերքեց։ Բայց ես համաձայն չեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Ժողովրդավարությունը, շատ երևույթների հետ համեմատ, չափելի է, ամեն տարի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացնում են ազատ և մասնակի ազատ երկրների ցանկ, այստեղ Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկրների ցանկում։ Ինչքան էլ մենք նշենք, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, այդքան էլ այդպես չէ։ Դեռևս շատ լուրջ խնդիրներ կան դատական ոլորտում, որ շարունակվում են նախորդ իշխանություններից մնացած հոռի բարքերը։ Քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, խոսել Հայաստանի՝ ժողովրդավարական պետություն լինելու մասին այդքան էլ ճիշտ չէ:

ԵՄ դեսպանը նաև տեղեկացրեց, որ ֆինանսավորումը կկրկնապատկվի: Սա խոսո՞ւմ է իշխանության նկատմամբ վստահության մասին։

– Եվրամիությունը ֆինանսավորում է բարեփոխումները,  ոչ թե իշխանություններին, իսկ բարեփոխումներն ակնառու են: Եթե բարեփոխումներ չլինեին, լիներ իմիտացիա, բնականաբար, ֆինանսական ծավալների այդպիսի կտրուկ մեծացում չէր լինի։ Իշխանությունը լավ համագործակցում է Եվրամիության հետ, ինչին էլ ի պատասխան՝ մեծանում են ֆինանսավորման ծավալները։

Իսկ, Ձեր տպավորությամբ, իշխանությունն ունի՞ բարեփոխումների փաթեթ, թե ինչ ճանապարհով է գնալու, օրինակ, դատական համակարգում փոփոխություններ իրականացնելիս։ Խոսեցին վեթինգից, բայց, կարծես թե, շոշափելի որևէ քայլ արված չէ:

– Կարծես ունեին փաթեթ, բայց պարզվեց՝ այն ամբողջությամբ Վենտիկի հանձնաժողովի սրտով չէ։ Վերջին շրջանում իմացանք, որ վեթինգից հրաժարվում են։ Որոշ հարցերում երևում է, որ իշխանությունը վերջնական կարծիք չունի, բայց որ վճռական է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում, ես կասկած չունեմ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան