Արգիշտի Քյարամյանն իր սանիկին ՊՎԾ-ում պաշտոնի է նշանակել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական  ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին` Արթուր Նահապետյանին, հուլիսի 4-ին նշանակել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Արթուր Նահապետյանը:

Նա ասաց, որ առաջիկայում այդ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվելու: ՊՎԾ-ի մեր աղբյուրներն  էլ պնդում են, որ վեց ամիս անց հենց Արգիշտի Քյարամյանի սանիկն է նշանակվելու պետի տեղակալ։

Factor.am-ի հարցին, թե ինչպես եղավ, որ նշանակվեց ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «Դիմում եմ ներկայացրել ու համապատասխան ընթացակարգերից հետո նշանակվել եմ»:

Արթուր Նահապետյանը 29 տարեկան է: Նախկինում, ըստ իր ֆեյսբուքյան էջի տվյալների, 2014-2015 թվականներին, եղել է ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, իսկ ահա 2015 թվականին նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Արթուր Նահապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչը հանդիսացավ պատճառ, որ հրաժարվի նման  պաշտոնից և տեղափոխվի ՊՎԾ՝  ընդամենը վարչության պետի տեղակալի պաշտոնակատարի կարգավիճակով: «Երևան տեղափոխվելու անհրաժեշտությունը»,- պատասխանեց երիտասարդ պաշտոնյան:

Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Արթուր Նահապետյանի ամուսնության քավորն է: Մեր հստակեցնող հարցին՝ որքանով է քավորը՝ Արգիշտի Քյարամյանը նպաստել, որ ինքը նշանակվի ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար, Արթուր Նահապետյանը խուսափողական պատասխան տվեց: «Ես Ձեր հարցերին էլ չեմ պատասխանում, ցտեսություն Ձեզ»,- ասաց նա և ընդհատեց հեռախոսազանգը:

 

Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց լսել նաև Արգիշտի Քյարամյանի մեկնաբանությունը: Նա, սակայն,  մեր զանգերն անպատասխան թողեց: Նկատենք, որ  ՊՎԾ պետի պաշտոնակատարն այն եզակի պաշտոնյաներից է, որը կառավարության նիստերից հետո ճեպազրույցների չի իջնում, որպեսզի այդ ընթացքում մեր հարցերն ուղղենք նրան:

Հավելենք, որ 2019 ապրիլի 19-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում թվարկում էր 100 տոկոսով կատարված խոստումները, նշել էր նաև այն, որ ցանկացած մեկը չի կարող իր «բաջանաղին» աշխատանքի տեղավորել: Վարչապետի խոսքերի ենթատեքստում խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտի գործարկման բացառումն էր:

«2018 թվականի ապրիլի 8-ին հայտարարել եմ, որ կառավարման միջին օղակներում կան մարդիկ, որոնք լուրջ պոտենցիալ ունեն, և մենք չենք գալիս կադրային ջարդ անելու. կա քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100  տոկոսով  կատարվել է»,- ասել էր վարչապետը:

 

Լուսանկարներն արված են Արթուր Նահապետյանի հարսանեկան տեսանյութերից, որոնք հրապարակված են ֆեյսբուքում։

Նարեկ Կիրակոսյան