Ռազմական անակնկալներ են լինելու. Դավիթ Տոնոյանը՝ բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

Ռազմական անակնկալներ են լինելու: Այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխաներով հայկական ԶՈՒ-ի համար նոր սպառազինության ձեռքբերման մասին հարցին: Ինչ վերաբերում է Ռուսաստանից ռազմական օդանավերը ստանալու ժամկետներին, նախարարը տեղեկացրեց, որ ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ակնկալվում է դրանք ստանալ մինչև այս տարեվերջ կամ հաջորդ տարեսկիզբ:

Նշենք, որ խոսքը Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մասին է: Հայաստանի ռազմական ուսումնական հաստատություններում շրջանավարտների թիվը Դավիթ Տոնոյանը բավարար է գնահատում, թեև, ըստ նրա, կցանկանայինք, որ ավելին լիներ:

«Բայց դա միայն ՀՀ-ի խնդիրը չէ: Զինվորական գործն աշխարհում ոչ այնքան պոպուլյար է: Հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է, բայց հիմա մենք աճ ենք արձանագրում: Որոշակի փոփոխություններ են իրականացվում, և շատ հետաքրքիր է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում ՊՆ-ի պատվերով տարկետման իրավունքով տեղեր են հատկացվում, և այդ երիտասարդներն ապագայում սպա են լինելու, մենք ունենալու ենք կիրթ, ինտելեկտուալ բարձր կարողություններով և ֆիզիկապես պատրաստ սպաներ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարարն ասաց, որ սահմանի որոշ հատվածներում կա վերահսկելի լարվածություն, բայց անհանգստանալու կարիք չկա. «Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»: Նախիջևանից հայկական գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ, Դավիթ Տոնոյանի խոսքով, եղել են ոչ թիրախավորված, հայկական կողմը միջոցներ է ձեռնարկել, կապ է հաստատել հարևան երկրի հետ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: