Անտառի պահպանությունը ազգային անվտանգության հարց է․ Տավուշի ՀԿ-ների, ավագանու անդամների և այլոց հայտարարությունը

Լուրեր

23.07.2026 | 20:11
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատարը կարծում է, որ Ռուսաստանը «գոյության իրավունք չունի»․ նրա տարիներ առաջվա հարցազրույցն է հրապարակվել
23.07.2026 | 20:00
Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակն ու հանդես եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Քննարկելով Իջեւան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները, հայտարարում ենք.

– Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որեւէ հանգամանք չի կարող դա արդարացնել:

– Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին եւ բիզնեսմեններին:

– Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից եւ բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:

– Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն եւ ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական եւ բանակցությունների ճանապարհով:

– Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլեւ արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր եւ նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:

– Ողջունում ենք Կառավարության եւ ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաեւ պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:

– Կարեւոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին եւ նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն եւ հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:

Այս եւ նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում եւ ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:

Ստորագրել են.

Արտակ Չիբուխչյան (Artak Chibukhchyan) – գործարար
Վահագն Թամրազյան (Վահագն Թամրազյան) -քաղաքացի
Վարսիկ Ներկարարյան (Varsik Nerkararyan) – քաղաքացի
Մերի Ավետիքյան (Мери Аветикян) – քաղաքացի
Գեղեցիկ Գուլակյան (Прогресс Нго (Progress Ngo) – «Պրոգրես» ՀԿ նախագահ
Վարդան Սարգսյան – Իջեւանի ավագանու անդամ
Թաթուլ Աթաբեկյան (Татул Атабекян (Tatul Atabekyan) – Իջեւանի ավագանու անդամ
Խաչատուր Համզյան (Хачатур Гамзян (Khachatur Hamzyan))- Իջեւանի ավագանու անդամ
Արման Մատինյան (Арман Матинян)- Իջեւանի ավագանու անդամ
Արփինե Երիցյան (Арпине Ерицян (Arpine Yeritsyan) – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ
Ֆլորա Խաչատրյան (Флора Хачатрян (Flora Khachatryan) – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ
Գուրգեն Համզյան (Գուրգեն Համզյան) – «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր
Գագիկ Աղբալյան (Гагик Агбалян (Gagik Aghbalyan) – լրագրող

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ Է: