Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար զինծառայությունից տարկետում ստանալն անհնար է դարձել. շրջանավարտները Նիկոլ Փաշինյանին են դիմել

Լուրեր

07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին՝
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
07.06.2026 | 18:57
74 տարեկան մարդուն դաշտից տարել են ընտրակաշառքի մեղադրանքով․ Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:49
Ծրարների թափանցիկության շուրջ հարցեր․ ինչ են ասում Իոանիսյանն ու ԿԸՀ-ն
07.06.2026 | 18:39
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք․ ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները. ՆԳՆ
07.06.2026 | 18:34
Ովքեր մտածում են հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:21
51 քաղաքացի դատարանից պահանջել է իրեն ներառել ընտրողների ցուցակում. նրանցից 5-ն արցախցի է
07.06.2026 | 18:17
Մեր պրինցիպները պահելով` կհամագործակցենք բոլորի հետ բացի ՔՊ-ից ու Քոչարյանի ուժից. Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:11
Քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը․ տվյալներ 17։00-ի դրությամբ․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 18:04
Ընտրությունից հետո չկա պսևդոպատճառ՝ Արթուր Օսիպյանին կալանքի տակ պահելու․ եթե չազատվի՝ ուրեմն բռնապետություն ենք դառնում․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:54
Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա
07.06.2026 | 17:49
Ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ-ն՝ 17։00-ի դրությամբ իրավիճակի մասին
07.06.2026 | 17:41
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի թիվ 451-Ն որոշումն ակնհայտ անհավասար պայմաններ է ստեղծում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների համար՝ մերժելով նրանց զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու դիմումը: Իսկ համալսարանը հրաժարվում է ուսանողներին տրամադրել նրանց դիպլոմին համարժեք գնահատական, որի դեպքում նրանք կօգտվեն տարկետման իրավունքից։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասացին Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները։ Ուսանողները նշում են, որ քանի որ համալսարանում ֆրանսիական դիպլոմի գերազանցության միավորը 16-ն է, հայկական գերազանցության դիպլոմները տրվում են 14 միավորից սկսած: 18-ից բարձր միավոր համալսարանի գրեթե 20 տարվա գործունեության ընթացքում արձանագրվել է միայն 4-5%-ի մոտ։ Ըստ նրանց՝ Ֆրանսիայում մեկ ուսումնական տարվա ընթացքում շրջանավարտներից առավելագույնը մեկը կարող է 19 միավոր ստանալ, ինչի համար էլ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ղեկավարությունը որոշել է 14 ստացողներին հայկական գերազանցության դիպլոմ տալ։ Սակայն դա հակասում է ՀՀ օրենսդրությանը, որը գերազանցության շեմը սահմանում է 18 միավոր։

Ուսանողները նշում են, որ համալսարանը ժամանակի ընթացքում չի համապատասխանեցրել իր գնահատման համակարգը գործող օրենսդրությանը, որպեսզի իր շրջանավարտների կրթության մակարդակն արտահայտվի ճիշտ միավորով։ «Ես և համալսարանի շրջանավարտներից Հայկ Դավթյանը դիմել ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու և մեր կրթությունն ասպիրանտուրայում ու մագիստրատուրայում շարունակելու համար: Ես 20-ից 16.2 միավոր եմ հավաքել, ստացել եմ ֆրանսիական և հայկական գերազանցության դիպլոմներ, սակայն իմ հայկական գերազանցության դիպլոմի միջին որակական գնահատականը պետք է լիներ առնվազն 18»,- ասաց Ֆրանսիական համալսարանի մագիստրոս Վահե Թումանյանը։ Նրա խոսքով՝ դիմել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարություն` խնդրին արդարացի լուծում տալու համար, սակայն հստակ պատասխան չեն ստացել: «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, որ բացառություններ չեն լինելու, սակայն, կարծում եմ, եթե սա վերահսկվեր, նման խնդիրներ չէինք ունենա։ Նախարարն ինձ պատասխանել է, թե կյանքն է անարդար: Մեր խնդիրը ծառայությունից խուսափելը չէ, այլ այն, որ Կառավարության որոշումն ընդունելիս հաշվի չեն առել միջպետական բուհերի ուսանողներին, իսկ համալսարանը և ԿԳՄՍՆ-ն տարիներ շարունակ պատշաճ կերպով չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի արդյունքում մեր իրավունքներն են խախտվում»,- ասաց Վահե Թումանյանը։ Համալսարանի շրջանավարտ Հայկ Դավթյանի պնդմամբ էլ՝ զինծառայությունից տարկետում չունենալու պատճառով բաց է թողնում գալիք ուսումնական տարում մագիստրատուրայի առաջին կիսամյակը Ֆրանսիայում ուսանելու հնարավորությունը: «Ծրագրին համալսարանի միջոցով եմ դիմել, Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող համալսարանը ՀՖՀ գործընկերն է: Սակայն տարկետման իրավունք չստանալու դեպքում չեմ կարողանա մեկնել և մագիստրատուրան Լիոնում անցնել»,- նշեց Հայկ Դավթյանը:

Բուհի նախկին ուսանողները նաև հայտնեցին, որ Ֆրանսիական համալսարանը 2011 թվականից մինչ օրս հայկական պետական դիպլոմներ տրամադրելու համար անհրաժեշտ հավատարմագրում չի անցել: Ըստ նրանց՝ համալսարանն այդ խնդրանքով Որակի ապահովման ազգային կենտրոն չի դիմել, իսկ այլ կառուցի կողմից հավատարմագրված լինելու դեպքում այդ մասին չի տեղեկացրել կենտրոնին։ «Որակի ապահովման ազգային կենտրոնի գրանցամատյանում Ֆրանսիական համալսարանի անունը չկա, և եթե ՀՀ-ում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, չի կարող հայկական պետական նմուշի դիպլոմ տրամադրել: Իսկ ուսանողներին երկու դիպլոմ է շնորհվում՝ հայկական և ֆրանսիական»,- նշեց Վահե Թումանյանը։

Բուհի նախկին ուսանող Ագնես Գասպարբեկյանը նշեց նաև, որ համալսարանը իրենց չի տրամադրում հայկական դիպլոմի ներդիրը, որի պատճառով մի շարք ուսանողներ չեն կարողացել ուսումը շարունակել արտասահմանում։ Ասուլիսին ներկա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի ներկայացուցիչները հայտնեցին, որ իրենք արտերկրում ուսումը շարունակելիս որևէ խնդիր չեն ունեցել:

«Մենք հիմա խոսում ենք հայկական դիպլոմներից, բայց մենք նաև ստանում ենք ֆրանսիական դիպլոմներ։ Դա ինձ հուշում է, որ համալսարանը ունի միջազգային կամ ֆրանսիական չափանիշներին համապատասխանող հավատարմագրում, այլապես մեզ այդ դիպլոմը չէր տրամադրվի։ Մեր բուհի ուսանողները սովորում են արտերկրում, աշխատում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում, և այսքան ժամանակ որևէ խնդիր դիպլոմի հետ չի եղել»,- ընդգծեց բուհի շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Լենա Գյուլխասյանը։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտները հավելեցին, որ այս հարցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են գրել, քանի որ տարկետումը Կառավարության որոշմամբ է տրվում, բայց այդպես էլ «սայլը տեղից չի շարժվում»։

Նելլի Մելքոնյան