Պիտի գործ լինի, որ մարդիկ աշխատեն. իջևանցիները` երեկվա իրադարձությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.07.2019 | 16:53Իջևանի բնակիչները համաձայն են, որ անտառները հատելը սխալ է, բայց և պնդում են՝ մարդիկ ճարահատյալ են դրանով զբաղվում:
«Ժողովուրդը պիտի ապրի: Գործարան չկա, գործարան ճարի՝ աշխատենք: Էդ անտառահատողին ասա՝ մի հատ գործարան եմ բացում, աշխատիր»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իջևանցիներից մեկը:
Նրանցից մեկն էլ հույս հայտնեց, որ իշխանությունները կհստակեցնեն՝ ինչ և ինչքան ծառ է թույլատրվում կտրել, որպեսզի մարդիկ ապրուստի միջոց ունենան: «Որովհետև ոչ մի ղեկավար չի ցանկանում, որ իր ժողովուրդը սովից մեռնի»,- հավելեց քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում: