Վալերի Օսիպյանը հերքում է, որ երեկվա բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.07.2019 | 16:46Իջևանում այս պահին իրավիճակը հանգիստ է, ինքներդ էլ տեսնում եք: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Դիտարկմանը, որ ուժեղացված հսկողությունը, ամեն դեպքում, շարունակվում է և Երևանից բերված մեծաթիվ ուժերը դեռ Իջևանում են, ոստիկանապետն արձագանքեց. «Ոստիկանության խնդիրներից մեկն էլ կանխարգելիչ աշխատանքն է: Մենք այս պահին կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում»:
Վալերի Օսիպյանը հերքեց քաղաքացիների պնդումները, թե նախօրեին տեղի ունեցած բախումը ոստիկաններն են հրահրել:
«Իրենք ստում են, ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել՝ ազատել տևական ժամանակ փակված ճանապարհը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: