Իջևանի դեպքերից հետո 6 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
18.07.2019 | 15:41Իջևանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգքրի մի շարք հոդվածներով: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Կա բերման ենթարկված 19 անձ, նրանցից 13-ը ձերբակալված է, 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Այս պահին իրավապահների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքերին առնչվող անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և այդ գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։