Արմավիրում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ. ողջ տարվա ընթացքում

Լուրեր

07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:53
Լցոնումների, հոսանքի անջատումների մասին խոսք չկա, թերությունները չեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա․ Գրիգոր Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:48
247 ընտրատեղամասերից մշտական հեռարձակում չի իրականացվում
07.06.2026 | 19:45
Ով կձևավորի հաջորդ իշխանությունը. քվեարկության նախնական արդյունքների ամփոփում․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:39
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.06.2026 | 19:33
«400 000 պիտի տամ քեզի, 400 000` ինձի». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել
07.06.2026 | 19:18
ՆԳՆ-ն հաղորդում է ստացել Լիճքի համայնքապետի և նրա հարազատների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ
07.06.2026 | 19:12
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 19:10
Ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ընկել է․ ինչ ցուցանիշ կա՝ ըստ մարզերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 19:10
Իսրայելը հարվածել է Բեյրութին՝ Նեթանյահուին ուղղված Թրամփի զգուշացումների ֆոնին
07.06.2026 | 19:04
Մահացած անձի տվյալները մնացել են ընտրացուցակում․ ՆԳՆ-ն պարզաբանել է պատճառը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերով քրեական հետապնդման և վնասի վերականգնման ուղղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքների արդյունքները:

 

«Ամփոփմամբ արձանագրվել է, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության ներքո նշված ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի 61 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-ի փոխարեն: Այսինքն վարույթում քննվող քրեական գործերի քանակն ավելացել է 35.5 տոկոսով:

 

Նշված քրեական գործերից 42-ը հարուցվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 3-ը՝ լրատվամիջոցների, իսկ 16-ը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելիս հայտնաբերված փաստերի առթիվ:

 

Նշված  քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել  14 պաշտոնատար անձ: Նրանցից 7-ը մարզի տարբեր դպրոցների՝ մասնավորապես՝  Այգեվան, Հացիկ, Բերքաշատ, Լենուղի և Բաղրամյան գյուղերի հանրակրթական դպրոցների, Մեծամորի արվեստի դպրոցի և Էջմիածնի քոլեջի տնօրեններ են, որոնց մի մասին մեղսագրվում են կաշառք ստանալու, մյուս մասին՝ վատնման կամ յուրացման միջոցով հափշտակություն կատարելու հանցավոր արարքներ: Իսկ քրեական հետապնդման ենթարկված մյուս 7 անձինք տարբեր համայնքների՝ Մրգաստան, Հայթաղ, Տարոնիկ, Զարթոնք, Մրգաշատ, Բաղրամյան, Արմավիր գյուղական համայնքների ղեկավարներ են: Նրանք մեղադրվում են առերևույթ հափշտակություններ կատարելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

 

Նշված ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել է նշված բնույթի 6 գործ՝ 7 անձի վերաբերյալ, ինչը կրկնակի ավելի է 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

 

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և ավարտված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 12մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Համեմատության համար նշենք, պատճառված վնասը մոտ 1մլն դրամով ավելի է, քան ողջ 2018 թվականի ընթացքում  հայտնաբերված վնասի չափը: Իսկ վերականգնման առումով 2019թ. առաջին կիսամյակը 63 տոկոսով ավելի արդյունավետ է եղել նախորդ ողջ տարվա համեմատությամբ:

 

Նշված կոռուպցիոն քրեական գործերի քննության ընթացքում պարզվել են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:  Մասնավորապես՝ ներկայացվել են թվով 4 միջնորդագրեր, որոնց քննարկման արդյունքում 2 դպրոցի տնօրեն ազատվել են զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում: