Կառավարության նախորդ նիստից հանված հարցն այսօր ընդունվեց․ տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ ծառայողական մեքենաներ չեն ունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
Բոլորը

Կառավարության հուլիսի 18-ի նիստում քննարկվեց նախորդ շաբաթ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հնչեցրած հակադիր տեսակետների պատճառով նիստի օրակարգից հանված հարցը, որը վերաբերում էր տեսչական մարմիններին հատկացվող ծառայողական մեքենաներին։

Գործադիրի այսօրվա նիստում հաստատվեց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Առողջապահական և աշխատանքի, Բնապահպանության և ընդերքի, Կրթության, Շուկայի վերահսկողության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը:

Մեկական ավտոմեքենա կհատկացվի տեսչական մարմիններին՝ պաշտոնատար անձանց սպասարկման համար, իսկ տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ ծառայողական մեքենաներ չեն ունենա։

Նախագիծը գործադիրի համաձայնությանը ներկայացնող էդուարդ Աղաջանյանը նշեց, որ ավտոմեքենաների քանակը սահմանելիս իրականացվել է կարիքների գնահատում, հաշվի են առնվել տեսչական մարմինների կողմից փաստացի տնօրինվող ավտոմեքենաների թիվը։