Արսեն Թորոսյան-էդուարդ Աղաջանյան բանավեճ՝ Կառավարությունում․ պատճառը ծառայողական մեքենաներն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում առաջարկեց նիստի օրակարգի երկու չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնել,  քանի որ ինքը դրանց վերաբերյալ ասելիք ունի։

Խոսքը վերաբերում է ծառայողական մեքենաներ առողջապահական տեսչական մարմիններին ամրակցելու մասին որոշման նախագծին և մեկ այլ նախագծի ևս, որով առաջարկվում է 73 ավտոմեքենա ամրագրրել բոլոր տեսչական մարմիններին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այս թեմայի առնչությամբ գրառում էր արել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը, ով դեմ էր արտահայտվել «պադավատիզմին»:

«Այդ մեքենաները այսօր փաստացի օգտագործվում են տեսչական մարմինների կողմից և այս որոշմամբ ընդամենը կատարում ենք 2015 թվականի որոշման պահանջը, որ կառավարությունը պետք է հաստատի բոլոր մարմիններում ծառայողական ավտոմեքենաների առավելագույն թիվը: Դա հնարավորություն չի ստեղծի այդ մարմիններում հետագայում հավելյալ ավտոմեքենաներ ձեռք բերել»,-ասաց Աղաջանյանը՝ նշելով, որ խոսքը 6 տեսչական մարմնի մասին է, որտեղ հազարից ավելի աշխատող կա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակադարձեց, որ ամեն մի վարչությանը մեկ մեքենա է հատկացվում, ինչը նշանակում է, որ դրանք որպես կանոն վարչության պետերին են հասնում:

«Մեր տեսչական մարմինը 7 մեքենա է ստանալու, ես չեմ ասում՝ դա շատ է, թե քիչ, բայց այն տրամաբանությունը. Որ դրել ենք, այստեղ խախտված է»,-ասաց նախարարը:

Էդուարդ Աղաջանյանն էլ ի պատասխան նշեց․  «Ոչ, սխալվում եք, այդ 7 ավտոմեքենաները չեն ավելանալու»:

Մանրամասները՝ տեսանյութում։